MaryClinic-ը բարձրակարգ ատամնաբուժարանների ցանց է Հայաստանում, որն ունի երկու մասնաճյուղ Երևանում և մեկը՝ Մարտունիում։
MaryClinic-ի հիմնական սկզբունքը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ անհատական մոտեցումն է՝ զուգակցված մասնագիտական բարձր մակարդակի, անվտանգության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ։ Կենտրոնի փորձառու ատամնաբույժները մատուցում են ծառայությունների լայն շրջանակ՝ ատամների բուժումից և վերականգնումից մինչև բարդ իմպլանտոլոգիական ու էսթետիկ միջամտություններ։
Կլինիկայի հիմնական ուղղություններից են ատամների իմպլանտացիան, ոսկրային և լնդային պլաստիկան, օրթոպեդիկ ստոմատոլոգիան, օրթոդոնտիան, մանկական ստոմատոլոգիան, ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցումը և էսթետիկ վերականգնումը։
MaryClinic-ում մեծ ուշադրություն է դարձվում բուժման պլանավորմանը, ստերիլության պահպանմանը և արդյունքի կանխատեսելիությանը։ Ժամանակակից սարքավորումները, թվային ռենտգեն հետազոտությունները և մանրամասն ախտորոշումը հնարավորություն են տալիս ընտրել յուրաքանչյուր այցելուի կարիքներին համապատասխան բուժման տարբերակ։ Մինչ բուժման մեկնարկը ներկայացվում են բուժման պլանը, նախատեսվող ժամկետներն ու արժեքը։
MaryClinic-ը նաև ընտանեկան ատամնաբուժարան է․ փորձառու ատամնաբույժների թիմը հոգ է տանում ընտանիքի բոլոր անդամների՝ մեծահասակների և երեխաների բերանի խոռոչի առողջության մասին։
Զբաղված այցելուների համար հասանելի է անվճար առցանց խորհրդատվություն՝ նախընտրած մասնագետի հետ տեսազանգի միջոցով։
MaryClinic-ի նպատակն է ոչ միայն լուծել առողջական խնդիրները, այլև օգնել յուրաքանչյուր այցելուի՝ ունենալ առողջ, գեղեցիկ ժպիտ և ինքնավստահություն։