Կադաստրային չափագրում

0.0 ( 0 կարծիք )

EP & Partners
1 ծառայություն 0.0

Ընկերության կողմից կատարվում են անշարժ գույքի չափագրման, գեոդեզիական աշխատանքներ մասնավորապես՝

1․ Հողամասի չափագրություն /կազմվում և տրամադրվում է հողամասի հատակագիծ/

2․ Շենք շինությունների չափագրություն /կազմվում և տրամադրվում է շինություն հատակագիծ և շինությունների բնութագիր/

3․ Ինքնակամ շինությունների հաշվառում /կազմվում է հողամասի և ինքնակամ շինությունների հատակագիծ և սահմանված կարգով ներկայացվում է կադաստրի կոմիտե հաշվառման համար/

4․ Ընկերությունն իրականացնում է հանութագրման աշխատանքներ, ներառյալ աշխատանքների նախագծում, տեղանքի հանութագրում, հողամասերի նշահարում, շենք-շինությունների և հողամասերի չափագրում:

5․ Գեոդեզիական մոնիթորինգ, ներառյալ՝ օբյեկտների նախնական ուսումնասիրություն,
առաջադրանքների և հետազոտական գործունեության իրականացման անհատական համալիրի մշակում, հենանիշների տեղադրում ըստ ստանդարտների, դեֆորմացիոն նշանների նախնական տեղադրում, պարբերական մոնիտորինգի և դիտարկումների իրականացում։

Ընկերության կողմից տրամադրվում է գույքային իրավունքների վերաբերյալ խորհրդատվությունը իր մեջ ներառում է՝

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում առաջացած խնդիրները և խոչընդոտները ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով լուծելու ուղիները

2. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված, հաշվառված, ինչպես նաև գույքագրված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու կարգը

3. Անշարժ գույքի ձեռքբերման, օտարման կամ այլ գույքային իրավունքներով ծանրաբեռնման գործարքների մասին տեղեկատվությունը,

4. Այլ տեղեկատվություն, որը կվերաբերի գույքային իրավունքներին

 

 

Կատեգորիա: Չափագրում
Կարծիքներ
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ:

Նման Ծառայություններ