Կահույքի նախագծում և պատրաստում՝ ձեր երազանքի ինտերիերը կյանքի կոչելու համար: Մենք մասնագիտանում ենք անհատական կահույքի ստեղծման մեջ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի ճաշակը, կարիքները և տարածքի առանձնահատկությունները:
Մեր թիմը մշակում է բացառիկ կահույքի նախագծեր՝ սկսած պարզ և ֆունկցիոնալ լուծումներից մինչև բարդ, շքեղ կոմպոզիցիաներ: Յուրաքանչյուր իր ստեղծվում է ձեր տան կամ գրասենյակի ոճին ու չափերին համապատասխան՝ ապահովելով կատարյալ ներդաշնակություն:
Մենք աշխատում ենք բարձրորակ նյութերով՝, MDF, ֆանեռ, ինչպես նաև ժամանակակից երեսպատման նյութեր: Արտադրության ամեն փուլ անցնում է խիստ որակի հսկողություն, որպեսզի վերջնական արդյունքը լինի երկարակյաց և գեղեցիկ:
Մեր ծառայության առավելություններից մեկն այն է, որ կահույքի նախագծման փուլից մինչև տեղադրումն ու հավաքումը ամբողջ գործընթացը իրականացնում է մեր մասնագիտական թիմը: Դուք ստանում եք ամբողջական լուծում՝ առանց լրացուցիչ անհանգստությունների:
Եթե փնտրում եք պատվերով կահույքի արտադրություն, որը կհամատեղի գեղագիտությունն ու գործնականությունը, ապա մենք ճիշտ ընտրությունն ենք: Կապվեք մեզ հետ, ներկայացրեք ձեր գաղափարը, և մենք կստեղծենք կահույք, որը կծառայի տարիներ շարունակ: