Brothers.am-ում կարող ենք սպասարկել և նորոգել ձեր կազմակերպության ավտոմեքենաները։
Կատարում ենք համակարգչային և տեխնիկական ախտորոշում, պլանային և ոչ պլանային տեխնիկական սպասարկում ու նորոգում։ Զննումից հետո ներկայացնում ենք անհրաժեշտ աշխատանքները և նախապես համաձայնեցնում դրանց ծավալն ու արժեքը։
Անհրաժեշտ պահեստամասերի ընտրությունը, պատվիրումն ու տեղադրումը կազմակերպում ենք մենք։ Առաջարկում ենք օրիգինալ պահեստամասեր և որակյալ փոխարինիչներ՝ նախապես համաձայնեցնելով ընտրությունն ու գինը։ Դուք խնայում եք ձեր ժամանակը և ստիպված չեք լինում պահեստամասեր փնտրել քաղաքի տարբեր խանութներում։
Ձեր մեքենաների սպասարկումն ու նորոգումն իրականացնում են փորձառու մասնագետներ, որոնք պարբերաբար բարձրացնում են իրենց որակավորումը։
Մեզ մոտ կա կայանատեղի և հարմարավետ սպասասրահ։ Կարող եք սպասել տեղում կամ մեքենան վստահել մեր մասնագետներին, զբաղվել ձեր գործերով և վերադառնալ, երբ այն պատրաստ լինի։
Կանոնավոր սպասարկման դեպքում զեղչի պայմանները քննարկում ենք՝ հաշվի առնելով մեքենաների քանակն ու աշխատանքների ծավալը։
Հանդիպելու և փոխշահավետ համագործակցությունը քննարկելու համար կարող եք այցելել մեզ կամ զանգահարել։
Հեռախոս և WhatsApp - +374 96 014 699
Երևան, Նոր Նորք, Մոլդովական փ. 27/4
Լրացուցիչ տեղեկություններ
Ծառայության հիմնական ուղղություն
Ախտորոշման համակարգեր
Մասնագիտացում ըստ ավտոարտադրողի
Տրանսպորտային միջոցի դաս
Լրացուցիչ ծառայություններ
Վճարում և գործարար պայմաններ
Վճարման եղանակ
Կորպորատիվ հնարավորություններ