Օգնում եմ մարդկանց ու շներին համատեղ կյանքն ավելի հարմարավետ դարձնել✨
աշխատում եմ բոլոր ցեղատեսակների և խնդիրների հետ՝ ագրեսիայից մինչև չափից ավելի անհանգստություն կամ գրգռվածություն, կիրառում եմ ժամանակակից մարդասիրական մեթոդներ🙌
Իմ մոտեցման մեջ գլխավորը խնամքով վերաբերվելն է ոչ միայն շանը, այլ նաև մարդուն, իմ պարապմունքների ժամանակ դուք երբեք չեք հանդիպի դատապարտման, քանի որ իմ գլխավոր նպատակն է օգնել ձեզ, այլ ոչ թե մեղքի կամ ամոթի զգացում ավելացնել❤️🩹
Ինձ համար շատ կարևոր է հարմարավետ պայմաններ ստեղծել պարապմունքի ժամանակ, այդ իսկ պատճառով ինձ հետ կարելի է դուրով խոսել, շփվել ոչ ֆորմալ կերպով և ընդհանրապես ազատ զգալ✨
Յուրաքանչյուր պարապմունքից հետո ես ձեզ մենակ չեմ թողնում խնդրի հետ, մնում եմ կապի մեջ մեսենջերներում և պատասխանում եմ ձեր բոլոր հարցերին մեկ շաբաթվա ընթացքում🐶