Պատրաստվո՞ւմ եք գնել օգտագործված մեքենա։ Brothers.am-ում ստուգում ենք դրա տեխնիկական վիճակը, որպեսզի գնման որոշումից առաջ տեղեկացված լինեք հայտնաբերված խնդիրների և հնարավոր անհրաժեշտ աշխատանքների մասին։
Ստուգումը ներառում է՝
- համակարգչային ախտորոշում և էլեկտրոնային համակարգերի սխալների ստուգում,
- շարժիչի և փոխանցման տուփի վիճակի գնահատում,
- ընթացամասի, ղեկային և արգելակային համակարգերի ստուգում,
- էլեկտրական համակարգերի ստուգում,
- թափքի զննում,
- վազքի տվյալների ստուգում՝ երբ դա տեխնիկապես հնարավոր է։
Արդյունքներով ներկայացնում ենք մեքենայի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն և բացատրում հայտնաբերված խնդիրները։ Ստուգման ծավալն ու արժեքը համաձայնեցնում ենք նախապես՝ ըստ մեքենայի տեսակի։
📍 Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 27/4
📞 +374 96 014699 · WhatsApp
Այցը համաձայնեցնելու համար զանգահարեք կամ գրեք՝ նշելով ստուգվող մեքենայի մակնիշը, մոդելը և տարեթիվը։
Լրացուցիչ տեղեկություններ
Ծառայության նպատակ և տեսակներ
Տրանսպորտային միջոցների կատեգորիաներ
Ստուգվող հիմնական հանգույցներ
Էլեկտրոնային ախտորոշում և EV/EREV համակարգերի ստուգում