Օդորակիչը միանում է, բայց լավ չի՞ հովացնում, ջո՞ւր է կաթում, թե՞ աշխատանքի ընթացքում անսովոր ձայն է հանում։ Tun Varpet-ը կատարում է օդորակիչների վերանորոգում և տեխնիկական սպասարկում Երևանում։
Օդորակիչի անսարքությունը միշտ չէ, որ նշանակում է, թե սարքը պետք է փոխել։ Երբեմն խնդիրը կապված է կեղտոտ ֆիլտրերի, խցանված ջրահեռացման համակարգի կամ առանձին դետալի աշխատանքի հետ։ Նախ անհրաժեշտ է պարզել պատճառը, հետո միայն որոշել՝ ինչ վերանորոգում է պետք։
Ինչ աշխատանքներ ենք կատարում
Օդորակիչների անսարքությունների ախտորոշում և վերացում
Չհովացնող կամ թույլ հովացնող օդորակիչների ստուգում
Ֆիլտրերի և օդորակիչի ներքին բլոկի մաքրում
Ջրի արտահոսքի պատճառների հայտնաբերում և վերացում
Արտաքին և ներքին բլոկների աշխատանքի ստուգում
Օդորակիչի էլեկտրական մասերի և կառավարման համակարգի ստուգում
Պարբերական տեխնիկական սպասարկում
Եթե օդորակիչը սկսել է սովորականից ավելի աղմկոտ աշխատել, վատ հոտ է գալիս կամ հաճախակի անջատվում է, ցանկալի է ժամանակին ստուգել այն։ Այդպես հնարավոր է կանխել անսարքության խորացումը։
Tun Varpet-ի մասնագետին կարող եք հրավիրել Ձեր բնակարան՝ Երևանում։ Այցը նախապես պայմանավորվում ենք՝ հաշվի առնելով Ձեզ հարմար ժամանակը։
Զանգահարեք կամ գրեք մեզ՝ նշելով օդորակիչի մակնիշը և առաջացած խնդիրը։
Լրացուցիչ տեղեկություններ
Ծառայության տեսակ
Օդորակիչի տեսակ
Տեղադրման տեսակ
Ֆրեոնի լիցքավորում