«FixArm» ընկերությունն իրականացնում է բոլոր տեսակի, մոդելների ու ապրանքանիշերի կենցաղային և գրասենյակային օդորակիչների (Split համակարգերի) համալիր տեխնիկական սպասարկում, վերանորոգում և գազով լիցքավորում անմիջապես տեղում։ Եթե ձեր օդորակիչը լավ չի սառեցնում, տաքացման ռեժիմում չի աշխատում, աշխատանքի ընթացքում անսովոր աղմուկ է հանում, ներսի բլոկից ջուր է կաթում, տարօրինակ հոտ է փչում կամ ընդհանրապես չի միանում, մեր փորձառու և որակավորված վարպետները արագ կհասնեն Ձեր նշված հասցեով Երևան քաղաքում, ինչպես նաև Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի և Արարատի մարզերում։
Կատարվող աշխատանքների ամբողջական ցանկը․
Օդորակիչների լիցքավորում R22, R410A, R32 ֆրեոնով և համակարգում առկա արտահոսքի տեղի հայտնաբերում, զոդում ու ամբողջական վերացում։
Ներքին և արտաքին բլոկների, ֆիլտրերի, հովացման ռադիատորների ու տարայի պրոֆեսիոնալ մաքրում, լվացում և ախտահանում հատուկ հակաբակտերիալ նյութերով։
Կոմպրեսորի, ղեկավարման պլատայի, թերմոստատի, հովհարի (վենտիլյատորի) և ջերմաստիճանի սենսորների ախտորոշում, վերանորոգում ու փոխարինում։
Դրենաժային համակարգի մաքրում և ջրի հոսքի, խցանումների, կեղտաբծերի ու կաթոցների ամբողջական վերացում։
Աշխատանքի պայմանները և առավելությունները․
Աշխատանքի ընթացքում օգտագործում ենք միայն բարձրորակ, օրիգինալ ֆրեոն գազ և Tolsen, Total, Gross ֆիրմաների պրոֆեսիոնալ գործիքներ ու սարքավորումներ։ Տրամադրում ենք անվճար խորհրդատվություն և նախնական գնահատում հաճախորդի ուղարկված լուսանկարի կամ տեսանյութի միջոցով։ Հաճախորդի ցանկությամբ 1 տարվա ընթացքում 1 անգամ կատարում ենք անվճար կանխարգելիչ ստուգում։ Վերջնական արժեքը որոշվում է տեղում՝ ըստ անհրաժեշտ ֆրեոնի ծավալի, փոխարինվող դետալների և աշխատանքի բարդության։ Մենք երաշխավորում ենք ձեր օդորակիչի երկարատև, արդյունավետ ու անխափան աշխատանքը։
Լրացուցիչ տեղեկություններ
Ծառայության տեսակ
Օդորակիչի տեսակ
Տեղադրման տեսակ
Ֆրեոնի լիցքավորում