Ես Լիլիթ Քալաշյանն եմ՝ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ։ Օգնում եմ կանանց և զույգերին հղիության պլանավորման, վերարտադրողական առողջության գնահատման և անպտղության հաղթահարման ճանապարհին։
Յուրաքանչյուր պացիենտի և զույգի դեպքում ցուցաբերում եմ անհատական մոտեցում՝ հաշվի առնելով առողջական պատմությունը, նախկինում կատարված հետազոտությունները, բուժումները և հղիության պլանավորման առանձնահատկությունները։
Իմ հիմնական ծառայություններն են՝
Հղիության պլանավորում Խորհրդատվություն հղիությանը նախապատրաստվելու, անհրաժեշտ հետազոտությունների, հնարավոր ռիսկերի գնահատման և հետագա քայլերի պլանավորման վերաբերյալ։
Ներարգանդային սերմնավորում Վերարտադրողական օժանդակ մեթոդ, որը կիրառվում է համապատասխան բժշկական ցուցումների դեպքում։ Խորհրդատվության ընթացքում գնահատվում է տվյալ մեթոդի կիրառման նպատակահարմարությունը և ներկայացվում են գործընթացի փուլերը։
Արտամարմնային բեղմնավորում՝ ԱՄԲ Խորհրդատվություն արտամարմնային բեղմնավորման ծրագրին նախապատրաստվելու, անհրաժեշտ հետազոտությունների, բուժման փուլերի և հետագա ընթացքի վերաբերյալ։
Ինձ համար կարևոր է, որ պացիենտը ստանա իր առողջական վիճակի և առաջարկվող քայլերի վերաբերյալ պարզ, հասկանալի և ամբողջական տեղեկատվություն։ Խորհրդատվության ընթացքում կարող եք ներկայացնել նախկին հետազոտությունների և բուժումների արդյունքները, քննարկել Ձեզ անհանգստացնող հարցերը և ստանալ հետագա գործողությունների անհատական ծրագիր։
Դիմել կարող եք, եթե՝
պլանավորում եք հղիություն,
որոշ ժամանակ է՝ չի հաջողվում հղիանալ,
ցանկանում եք գնահատել Ձեր վերարտադրողական առողջությունը,
Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ ձեր փորձը բարելավելու և վերլուծական նպատակներով։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ մեր Քուքիների քաղաքականությունը։