Սանտեխնիկական սարքավորումների տեղադրում և համակարգերի կառուցում

0.0 ( 0 կարծիք )

FixArm
4 ծառայություններ 5.0

Գրեք մեզ.
Երկուշաբթի 09:00 - 00:00
Երեքշաբթի 09:00 - 00:00
Չորեքշաբթի 09:00 - 00:00
Հինգշաբթի 09:00 - 00:00
Ուրբաթ 09:00 - 00:00
Շաբաթ 09:00 - 00:00
Կիրակի Փակ է

Կապի Եղանակներ

Երևան, Երևան
~ 0.70 մղոն
Ուրբ., 09:00 AM - 12:00 AM
Բաց է

«FixArm» ընկերությունն իրականացնում է բոլոր տեսակի սանտեխնիկական սարքավորումների տեղադրում, մոնտաժում և ջրամատակարարման ու կոյուղու համակարգերի կառուցում 0-ից։ Մենք առաջարկում ենք որակյալ, մաքուր, արագ, անվտանգ և հուսալի սանտեխնիկական աշխատանքներ Երևան քաղաքի բոլոր համայնքներում, ինչպես նաև Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի և Արարատի մարզերում՝ ապահովելով ձեր տան ջրագծերի ու սարքավորումների անխափան, էրգոնոմիկ և երկարատև աշխատանքը։ Մեր փորձառու վարպետները պատրաստ են լուծել ցանկացած բարդության խնդիր։

Կատարվող աշխատանքների ամբողջական ցանկը․

  • Ծորակների, խառնիչների, սմեսիտելների, լվացարանների, զուգարանակոնքերի, ցնցուղախցիկների, վաննաների, բիդեների և կախովի համակարգերի (ինստալյացիա) տեղադրում ու պրոֆեսիոնալ միացում։

  • Ջրամատակարարման և կոյուղու նոր խողովակների (պոլիպրոպիլեն, մետաղապլաստ, պղինձ) զոդում, մոնտաժում, անցկացում, խողովակաշարերի փորձարկում և ճնշման ստուգում։

  • Ջրի ֆիլտրերի, պոմպերի, ճնշման կարգավորիչների (րեդուկտոր), չափիչ սարքերի (վոդոմեր) և հիդրոֆորների տեղադրում ու տեխնիկական սպասարկում։

Կարևոր աշխատանքային պայմաններ․

  • 0-ից համակարգերի կառուցում․ Նոր կառուցվող կամ վերանորոգվող բնակարաններում, առանձնատներում, հասարակական և արտադրական տարածքներում ջրագծերի ու կոյուղագծերի ամբողջական նախագծում, մոնտաժում և անցկացում։

  • Փոխարինման աշխատանքներ․ Սարքավորումների փոխարինման դեպքում աշխատանքն իրականացվում է հին համակարգերը հաճախորդի կողմից նախապես հեռացված կամ ապամոնտաժված լինելու պարագայում։ Մենք հին համակարգերի քանդում կամ հեռացում չենք իրականացնում, այլ գալիս ենք պատրաստի տարածքում կատարում ենք նորի տեղադրումը։

Աշխատում ենք Tolsen, Total, Gross ֆիրմաների պրոֆեսիոնալ գործիքներով։ Տրամադրում ենք անվճար խորհրատվություն լուսանկարով կամ տեսանյութով և 1 տարվա ընթացքում 1 անվճար կանխարգելիչ այցելություն։ Մենք ապահովում ենք ամենաբարձր որակը, մաքրությունը, հուսալիությունը և երաշխավորված արդյունքը։

Ծառայության արժեքը սկսած: 5000 AMD
Սպասարկման միջին ժամանակ: 40-90 րոպե

Լրացուցիչ տեղեկություններ

Ծառայության տեսակ

  • Խողովակների տեղադրում
  • Խոհանոցի և լոգարանի սանտեխնիկայի վերանորոգում
  • Լոգարանի/զուգարանի սարքավորումների տեղադրում
  • Խողովակների վերանորոգում ու փոխարինում
  • Վերանորոգման շտապ օգնություն (արտահոսքերի վերացում)

Հատուկ աշխատանքներ

  • Ջեռուցման համակարգի տեղադրում և սպասարկում
  • Չափագրում և նախագծում

Կարծիքներ 0
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ: