Targeting-ը հայկական շուկայում առաջատար SEO և թվային մարքեթինգի ընկերություններից է: Մենք տրամադրում ենք անհատականացված SEO ծառայություն՝ որոնման արդյունքներում ավելի լավ դիրքեր ունենալու համար։ Որպես վստահելի SEO ծառայություններ մատուցող ընկերություն Հայաստանում՝ մենք բարելավել ենք բազմաթիվ տեղական և արտասահմանյան ընկերությունների արդյունքները Google և Yandex որոնողական համակարգերում։
Մեր առաջարկությունները ներառում են՝
Անհատականացված SEO ռազմավարություններ՝ ձեր բիզնեսի առանձնահատկություններին և նպատակներին համապատասխան
Մենք բացահայտում ենք տեխնիկական խնդիրները, որոնք ազդում են կամ կարող են ազդել Ձեր կայքի աշխատանքի և որոնողական համակարգերում դրա վարկանիշի վրա։
Ուսումնասիրելով Ձեր բիզնեսի մրցակցային ոլորտը՝ մենք հայտնաբերում ենք արդի թրենդները, հետևում մրցակիցների առաջընթացին, նրանց կողմից իրականացվող արշավներին, ինչպես նաև ուսումնասիրում նրանց թույլ և ուժեղ կողմերը։ Այս տվյալների միջոցով մենք կազմում ենք եզակի SEO ռազմավարություն՝ ուղղված Ձեր բրենդի առաջխաղացմանը։
Եզակի կոնտենտի շնորհիվ Ձեր կայքը որոնողական համակարգերում ձեռք է բերում ավելի բարձր դիրքեր և տեսանելիություն։ Ոլորտի ուսումնասիրության շնորհիվ մենք ստեղծում ենք SEO օպտիմալացված եզակի բովանդակություն, որը համապատասխանում է Ձեր թիրախային լսարանի պահանջներին՝ լեզվին, հետաքրքրություններին և վարքագծին։
On-Page օպտիմալացման շնորհիվ Ձեր կայքը որոնողական համակարգերում գրավում է ավելի բարձր դիրքեր։ Սա SEO ծառայություն է, որը ներառում է հիմնաբառերի տեղադրում, մետա թեգերի և բովանդակության ստեղծում
Ձեր կայքը ստանում է Off-Page օպտիմալացում, ինչի ընթացքում մենք կիրառում ենք բարձրորակ հետադարձ հղումներ։ Արդյունքում որոնողական համակարգերը Ձեր կայքը համարում են վստահելի և բարձրացնում վարկանիշը։
Յուրաքանչյուր ամիս Դուք ստանում եք ընթացիկ ամսվա արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, ինչի օգնությամբ տեղեկանում եք որոնողական համակարգերում Ձեր բրենդի դիրքերին, լսարանի ներգրավվածության մակարդակին, օրգանական այցելություններին և այլ թարմացումներին։
Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ ձեր փորձը բարելավելու և վերլուծական նպատակներով։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ մեր Քուքիների քաղաքականությունը։