Սիրո խոստովանություն կամ Ամուսնության առաջարկ

0.0 ( 0 կարծիք )

Salooote
5 ծառայություններ 5.0

Գրեք մեզ.
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ 09:00 - 18:00
Կիրակի 09:00 - 18:00

Կապի Եղանակներ

50/3, Արշակունյաց պողոտա, Երևան
~ 2.26 մղոն
Ուրբ., 09:00 AM - 06:00 PM
Բաց է

Մեր թիմը կօգնի Ձեզ կազմակերպել օրիգինալ սիրո խոստովանություն՝ առաջարկելով գեղեցիկ տարբերակներ:

Փուչիկներով ձևավորումները սիրո խոստովանության ամենատարածված տեսակներից են: Անբաժան մաս է կազմում սիրո խորհրդանիշ կարմիր սրտիկը, իսկ մնացածը՝ ըստ ցանկության. կարող ենք փուչիկներով հավաքել սիրելիի անունը, կամ էլ ցանկացած այլ գրվածք, ինչպես կկամենաք:

Փուչիկներով ձևավորված սիրո խոստովանությունները կարող ենք ամրացնել նրանց բակում, աշխատանքի կամ ուսման վայրի ճանապարհին կամ էլ ցանկացած այլ տեղ, որտեղ կկամենաք:

Սիրո խոստովանության մյուս տեսակը մոմերով գրվածքներն են: Մթության մեջ առկայծող լույսեր, ռոմանտիկ տեսարան և սիրո խոստովանություն…

Ռոմանտիկ ընթրիքը նույնպես սիրո խոստովանության տարբերակ է: Եթե չգիտեք որտեղ և ինչպես կազմակերպել ձեր հանդիպումը, սիրով կօգնենք: Գրե՛ք կամ զանգե՛ք մեզ, և մենք կառաջարկենք ռոմանտիկ ընթրիքի ամենահետաքրքիր տարբերակները՝ բացօթյա գեղեցիկ վայրեր, մոմեր, ծաղիկներ, երաժշտություն, սնունդ և քաղցրավենիք՝ այս բոլորի կազմակերպումն ու առաքումը մենք կվերցնենք մեզ վրա: Ձեզ մնում է միայն ընտրել տարբերակները կամ պատվիրել ըստ Ձեր նախասիրության:

Սիրահարների տոնը նշելու մասին ևս չենք մոռանում: Եթե ուզում եք հիշարժան դարձնել այդ խորհրդանշական օրը, մենք պատրաստ ենք օգնելու այդ կարևոր հարցում: Վալենտինի օրը Սալյուտի հետ կարող է լինել Ձեր ապագա երջանկության գրավականը:

Կապվե՛ք մեզ հետ, գրե՛ք կամ զանգե՛ք, և մենք կկազմակերպենք ամենաինքնատիպ սիրո խոստովանությունը Ձեզ համար:


Կարծիքներ 0
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ:

Նման Ծառայություններ

Մանկական միջոցառումների կազմակերպում

10, Տիգրան Մեծի պողոտա, Երևան
~0.40 մղոն
0.0 (0 կարծիք)

Ամուսնության առաջարկություն

3, Այվազովսկու, Երևան
~3.03 մղոն
0.0 (0 կարծիք)
09:00 AM - 08:00 PM
Բաց է

Առցանց Հրավիրատոմսեր

1, Րաֆֆու փողոց, Երևան
~3.88 մղոն
0.0 (0 կարծիք)
App Icon

Օգտագործեք հավելվածը

Ստացեք ավելի լավ փորձառություն մեր բջջային հավելվածով