Մեքենայի սրահի քիմմաքրումը մեքենայի բոլոր ներքին մակերեսների խորը մաքրումն է՝ հատուկ նյութերիև սարքավորումների միջոցով: Քիմմաքրման նպատակն է հեռացնել կեղտը, բծերը, տհաճ հոտերը, ինչպես նաև թարմացնել ինտերիերը՝ դրան հաղորդելով կոկիկ և խնամված տեսք։
Քիմմաքրման հիմնական փուլերը.
Նախնական պատրաստում
Զննում. Մասնագետները ստուգում են ինտերիերը` աղտոտվածության աստիճանը որոշելու և համապատասխան մաքրող միջոցներ ընտրելու համար:
Աղբի հեռացում. Բոլոր աղբը և անձնական իրերը հանվում են ինտերիերից, որպեսզի մաքրումը հնարավորինս արդյունավետ լինի:
Փոշեկուլ
Փոշեկուլային մաքրում. Ինտերիերը մանրակրկիտ մաքրվում է փոշեկուլով ՝ հեռացնելով փոշին, ավազը, փշրանքները և այլ չոր աղտոտիչները նստատեղերից, գորգերից, հատակից և այլ մակերեսներից:
Կտորե և կաշվե մակերեսների մաքրում
Կտորից նստատեղեր. Հատուկ նյութեր և խոզանակներ օգտագործվում են կտորե մակերեսները մաքրելու համար: Օգտագործվում է գոլորշի որը փափկեցնում է կեղտը և ախտահանում տվյալ մակերեսը:
Կաշվե նստատեղեր. Մաքրման համար օգտագործվում են մեղմ մաքրող միջոցներ, որոնք զգուշորեն հեռացնում են կեղտը` չվնասելով այն: Մաքրումից հետո կարելի է կիրառել խնամք՝նրա փափկությունն ու փայլը վերականգնելու համար։
Պլաստմասե մակերեսների մաքրում
Վահանակներ, դռներ և այլն. Այս մակերեսները մաքրվում են ավելի նուրբ վրձիննռրով , որը մաքրում է` միաժամանակ պաշտպանելովգունաթափումից և վնասումից:
Դժվար հասանելի տարածքները մաքրելու համար օգտագործում ենք օդ:
Հատակիմաքրում
Բծերի հեռացում. Հատակիբծերը հեռացնելու համար օգտագործվում են մասնագիտացված սարքավորումներ, որոնք ցողում են բծերի վրա քիմիական նյութը, այնուհետև հեռացնում խոզանակի և ջրային փոշեկուլի միջոցով:
Խորը մաքրում. Բծերը մշակելուց հետո մանրակրկիտ մաքրվում է հատակը ՝ օգտագործելով գոլորշի:
Ապակիների մաքրում
Մեքենայի ներսում ապակիները սրբվում են հատուկ ապակի մաքրող միջոցներով` կեղտը հեռացնելու և շերտերից խուսափելու համար:
Հոտերի վերացում
Հոտազերծում. Սրահում կարող է օգտագործվեկ հոտը չեզոքացնող միջոցներ կամ օզոնիզատորներ, որոնք վերացնում են տհաճ հոտերը, ինչպիսիք են ծխախոտի ծուխը կամ կենդանիների հոտը:
Վերջնական ստուգում
Սրահի զննում. Բոլոր ընթացակարգերը կատարելուց հետո մասնագետները ստուգում են սրահը:
Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ ձեր փորձը բարելավելու և վերլուծական նպատակներով։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ մեր Քուքիների քաղաքականությունը։