Վիրաբույժ-գինեկոլոգ․ հիստերոսկոպիա և լապարոսկոպիա

0.0 ( 0 կարծիք )

Artur Sarkisov (անհատ)
1 ծառայություն 0.0

Գրեք մեզ.
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ Փակ է
Կիրակի Փակ է

Կապի Եղանակներ

7, 7 Մարշալ Բաբաջանյան, Երևան
~ 0.00 մղոն
Հնգ., 09:00 AM - 06:00 PM
Փակ է

Ես Արթուր Սարկիսովն եմ՝ վիրաբույժ-գինեկոլոգ, էնդոսկոպիկ գինեկոլոգիայի մասնագետ։ Զբաղվում եմ կանանց գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշմամբ և վիրաբուժական բուժմամբ՝ կիրառելով ժամանակակից, նվազ ինվազիվ հիստերոսկոպիկ և լապարոսկոպիկ մեթոդներ։

Իմ աշխատանքի կարևոր սկզբունքներն են յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ անհատական մոտեցումը, ճշգրիտ ախտորոշումը և տվյալ իրավիճակին համապատասխան բուժման եղանակի ընտրությունը։ Խորհրդատվության ընթացքում ուսումնասիրում եմ պացիենտի գանգատները, բժշկական պատմությունը և նախկին հետազոտությունների արդյունքները, ներկայացնում հնարավոր բուժման տարբերակներն ու նախատեսվող միջամտության ընթացքը։

Իրականացնում եմ՝

  • գինեկոլոգիական խորհրդատվություն,
  • հիստերոսկոպիա,
  • լապարոսկոպիկ գինեկոլոգիական վիրահատություններ,
  • արգանդի խոռոչի պոլիպների ախտորոշում և հեռացում,
  • գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում,
  • վիրահատության անհրաժեշտության գնահատում,
  • հետազոտությունների և նախկին բուժման արդյունքների ուսումնասիրություն,
  • նախավիրահատական խորհրդատվություն և նախապատրաստում,
  • հետվիրահատական հսկողություն։

Հիստերոսկոպիան հնարավորություն է տալիս հետազոտել արգանդի խոռոչը և անհրաժեշտության դեպքում նույն միջամտության ընթացքում կատարել համապատասխան բուժում։ Այս մեթոդը կարող է կիրառվել, օրինակ, արգանդի խոռոչի պոլիպների և այլ փոփոխությունների հայտնաբերման ու հեռացման նպատակով։

Լապարոսկոպիան նվազ ինվազիվ վիրաբուժական մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ախտորոշել և բուժել մի շարք գինեկոլոգիական խնդիրներ՝ առանց մեծ վիրահատական կտրվածքների։ Բուժման մեթոդն ընտրվում է միայն բժշկական ցուցումների և կատարված հետազոտությունների հիման վրա։

Դիմել կարող եք, եթե ունեք գինեկոլոգիական գանգատներ, հայտնաբերվել է արգանդի խոռոչի պոլիպ կամ այլ փոփոխություն, առաջարկվել է հիստերոսկոպիկ կամ լապարոսկոպիկ միջամտություն, ցանկանում եք ստանալ երկրորդ մասնագիտական կարծիք կամ պարզել՝ արդյոք անհրաժեշտ է վիրաբուժական բուժում։

Խորհրդատվության ընթացքում մանրամասն ներկայացնում եմ ախտորոշումը, առաջարկվող միջամտության նպատակը, հնարավոր այլընտրանքները և հետագա քայլերը, որպեսզի պացիենտը բուժման վերաբերյալ տեղեկացված որոշում կայացնի։

Լրացուցիչ տեղեկություններ

Լապարոսկոպիկ և մինիմալ ինվազիվ վիրաբուժություն

  • Արգանդի միոմաների (ֆիբրոմաների) լապարոսկոպիկ հեռացում (Միոմէկտոմիա)
  • Ձվարանի կիստաների և բարորակ նորագոյացությունների հեռացում
  • Էնդոմետրիոզի ախտորոշիչ և բուժական լապարոսկոպիա
  • Արգանդափողերի անցանելիության վերականգնում կամ հեռացում
  • Արգանդի ամբողջական կամ մասնակի հեռացում (Լապարոսկոպիկ հիստերէկտոմիա)

Հիստերոսկոպիա և արգանդի խոռոչի վիրահատություններ

  • Ախտորոշիչ հիստերոսկոպիա և բիոպսիա (Նմուշառում)
  • Արգանդի խոռոչից պոլիպների հեռացում (Պոլիպէկտոմիա)
  • Ներարգանդային միջնապատի և կպումների (Սինեխիաների) հատում
  • Արգանդի լորձաթաղանթի աբլացիա (Էնդոմետրիումի այրում)
  • Մնացորդային պտղաձվի կամ անհաջող հղիության վիրաբուժական հեռացում

Բաց վիրաբուժություն (Լապարոտոմիա) և Օնկոգինեկոլոգիա

  • Բաց եղանակով արգանդի և հավելումների հեռացում (Լապարոտոմիկ հիստերէկտոմիա)
  • Մեծ չափերի միոմատոզ հանգույցների բաց հեռացում
  • Արգանդի վզիկի կոնիզացիա (Կոնաձև հատում) նախաքաղցկեղային վիճակներում

Ինտիմ պլաստիկա և կոնքի հատակի վերականգնում

  • Արգանդի և հեշտոցի իջեցման (Արտանկման) վիրաբուժական շտկում
  • Հեշտոցի պատերի պլաստիկա և նեղացում (Կոլպոպլաստիկա/Վագինոպլաստիկա)
  • Սեռական շուրթերի ձևավորում և չափերի փոքրացում (Լաբիոպլաստիկա)
  • Շեքի վնասվածքների և հետծննդաբերական սպիների վերականգնում (Պերինեոպլաստիկա)

Անհետաձգելի (Շտապ) գինեկոլոգիական վիրաբուժություն

  • Արտարգանդային (Փողային) հղիության շտապ վիրահատական ընդհատում
  • Ձվարանի կիստայի պատռվածքի կամ ոլորման հրատապ վիրահատություն
  • Արգանդային և հեշտոցային սուր արյունահոսությունների դադարեցում
  • Բարթոլինյան գեղձի աբսցեսի (Թարախակույտի) հատում և դրենավորում
  • Կոնքի խոռոչի սուր բորբոքային հիվանդությունների վիրաբուժական միջամտություն

Կարծիքներ 0
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ: