Web Development դասընթաց Front-End և Back-End

5.0 ( 3 կարծիքներ )

Alpha IT Company (անհատ)
2 ծառայություններ 5.0

Գրեք մեզ.
Երկուշաբթի 10:00 - 22:00
Երեքշաբթի 10:00 - 22:00
Չորեքշաբթի 10:00 - 22:00
Հինգշաբթի 10:00 - 22:00
Ուրբաթ 10:00 - 22:00
Շաբաթ 10:00 - 22:00
Կիրակի 10:00 - 22:00

Կապի Եղանակներ

Երևան, Երևան
~ 0.70 մղոն
Ուրբ., 10:00 AM - 10:00 PM
Բաց է

Այս Web Development դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ինչպես Frontend (React.js), այնպես էլ Backend (Node.js) ծրագրավորման ողջ գործիքակազմը։ Դասընթացը կառուցված է այնպես, որ հարմար լինի ինչպես սկսնակների, այնպես էլ միջին կամ առաջադեմ մակարդակի ուսանողների համար։ Ուսուցումը ներառում է թե՛ տեսական նյութեր, թե՛ գործնական առաջադրանքներ՝ հիմնված իրական նախագծերի վրա։


🔹 Դասընթացի ծրագիրը ներառում է՝

Fundamentals – ծրագրավորման հիմունքներ
HTML / CSS – վեբ էջերի կառուցում և ոճավորում
Core JavaScript – ծրագրավորման լեզվի խորացված ուսումնասիրություն
Algorithms & Data Structures – կոդի օպտիմալացում և մտածողության զարգացում
Frontend – React.js, UI/UX նախագծում
Backend – Node.js, Express.js, MongoDB տվյալների բազա

Դասընթացը տալիս է անհրաժեշտ բոլոր հմտությունները՝ սկսած բազային գիտելիքներից մինչև իրական նախագծեր ստեղծելու կարողություն։ Ուսանողները կսովորեն ինչպես աշխատել թիմում, այնպես էլ զարգացնել սեփական ծրագրերը՝ պորտֆոլիոյի համար։


🔸 Դասընթացի առավելությունները

🧑‍💻 Գործնական դասեր՝ անմիջապես կոդ գրելով
🛠️ Իրական նախագծերի վրա աշխատանք՝ ուսման ընթացքում
🤝 Հարցազրույցների նախապատրաստում և խորհրդատվություն
📘 Տնային առաջադրանքներ՝ անհատական ստուգմամբ
📁 Պորտֆոլիոյի ձևավորում՝ աշխատանքի համար անհրաժեշտ նյութերով


📌 Ինչու՞ ընտրել մեզ

Սովորում եք ամենապահանջված տեխնոլոգիաները՝ HTML, CSS, JavaScript, React.js, Node.js, MongoDB
Օնլայն ուսուցումը հարմար է ցանկացած վայրից մասնակցելու համար, բավարար է ունենալ ինտերնետ կապ և սովորելու ցանկություն
Ուսուցումը մատչելի է ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափերով
Ծառայության արժեքը սկսած՝ 60,000 ՀՀ դրամ

Այս դասընթացը կատարյալ մեկնարկ է ծրագրավորման ոլորտում հաջող կարիերա սկսելու համար։

Ծառայության արժեքը սկսած: 60000 AMD
Սպասարկման միջին ժամանակ: 7 ամիս

Լրացուցիչ տեղեկություններ

Մասնագիտացում

Վեբ ծրագրավորում

Ծրագրավորման լեզուներ

JavaScript

Դասավանդման ձևաչափ

Խմբային
Անհատական
Օնլայն

Ուսուցման մակարդակ

Սկսնակ
Միջին
Առաջադեմ
Պրոֆեսիոնալ

Կարծիքներ 3
Թողնել կարծիք
Anahit Davtyan
Anahit Davtyan | 6 ամիս առաջ
Հասցե: Երևան

Կուրսը սկզբում մի քիչ բարդ էր թվում, բայց ժամանակի ընթացքում սկսեցի ավելի լավ հասկանալ թեմաները։ Գործնական մասը հատկապես օգնեց՝ տեսածը կիրառելու մեջ։ Երբեմն առաջադրանքները երկար ժամանակ էին պահանջում, բայց վերջում հաճույք էր պատճառում, երբ ամեն ինչ աշխատում էր։ Դասախոսը բացատրում էր հասկանալի ու համբերատար։ Ընդհանուր առմամբ, շատ բան սովորեցի, ու նույնիսկ նոր գաղափարներ ունեցա, ինչ կարելի է ապագայում անել։

Vahan Nersisyan
Vahan Nersisyan | 6 ամիս առաջ
Հասցե: Երևան

Մեծ հետաքրքրությամբ եմ մասնակցում դասընթացին, քանի որ ներկայացվում է JavaScript-ի հիմունքները մինչև խորացված և բարդ թեմաներ։ Կարծում եմ` այն մեծ հնարավորություն է ինչպես սկսնակների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ամուր հիմք, այնպես էլ փորձառու ծրագրավորողների համար, ովքեր ձգտում են կատարելագործել իրենց հմտությունները

Anna Vardanyan
Anna Vardanyan | 6 ամիս առաջ
Հասցե: Երևան

Դասընթացի ընթացքում ձեռք բերած React.js և Node.js հիմնավոր գիտելիքներն անմիջապես կիրառեցի Alpha IT-ի կողմից թողարկված անձնական web-նախագծում։

Նման Ծառայություններ

Վեբ ծրագրավորման դասընթացներ

79 Մարշալ Բաղրամյանի պողոտա, Երևան
~1.60 մղոն
0.0 (0 կարծիք)
09:00 AM - 07:00 PM
Բաց է

JAVA ծրագրավորման լեզու

1 Գայի պողոտա, Երևան
~3.30 մղոն
0.0 (0 կարծիք)
09:00 AM - 10:00 PM
Բաց է
App Icon

Օգտագործեք հավելվածը

Ստացեք ավելի լավ փորձառություն մեր բջջային հավելվածով