Եթե որոշել եք ինքնուրույն կարել կամ պատվիրել անկողնային պարագաներ, հարկավոր է ձեռքի տակ ունենալ այս ինֆորմացիան, որպես ուղեցույց, թե որքան կտոր է հարկավոր գնել անկողնային հավաքածուի համար։
 
Mkrat.am-ը մեր հարթակում ներկայացնում է դերձակի ծառայություններ, և այսօր մեզ հետ կիսվեց իր փորձով և հմտություններով, իսկ մենք մեծ սիրով կիսվում ենք Ձեզ հետ:
 
Կան հիմնական երեք չափի անկողնային հավաքածուներ՝ մեկ տեղանոց, երկտեղանոց և ընտանեկան։
 
Մեկ տեղանոց անկողնային հավաքածուի մեջ մտնում է
 
1 հատ բարձի երես 0,50 *0,70
1 հատ վերմակի երես 1,50*2,15
1 հատ սավան 1,50*2,40
 
Մեկ տեղանոց հավաքածույի համար անհարաժեշտ է 2,40 մետր լայնքով 5,20 մետր կտոր
 
Երկու տեղանոց անկողնային հավաքածուի մեջ մտնում է
 
2 հատ բարձի երես 0,50 *0,70
1 հատ վերմակի երես 2,0*2,15
1 հատ սավան 2,20*2,40
 
Երկու տեղանոց հավաքածույի համար անհարաժեշտ է 2,40 մետր լայնքով 7,50 մետր կտոր
 
Ընտանեկան անկողնային հավաքածուի մեջ մտնում է
 
2 հատ բարձի երես 0,50 *0,70
2 հատ վերմակի երես 1,50*2,15
1 հատ սավան 2,20*2,40
 
Ընտանեկան հավաքածուի համար անհարաժեշտ է 2,40 մետր լայնքով 9,60 մետր կտոր
 
Mkrat.am -ի ծառայություններին կարող եք ծանոթանալ այս հղումով:
 
** Տվյալ գրառումը գովազդ չէ: Մեզ մոտ գրանցված ծառայություն մատուցողները կարող են կիսվել հնարքներով, հմտություններով և օգտակար նյութերով՝ ուղարկելով նյութը [email protected] էլ. հասցեով: