Այսօրվա թվային աշխարհում Google-ի և Yandex-ի նման որոնողական համակարգերում ավելի բարձր վարկանիշ ապահովելը կենսական նշանակություն ունի առցանց տեսանելիությունը բարձրացնելու և Ձեր էջ ավելի շատ այցելուներ ներգրավելու համար: Այս ուղեցույցը կբացահայտի որոնման արդյունքներում առաջատար դիրքեր գրավելու ամենաարդյունավետ տարբերակները: Թեև որոնողական համակարգի օպտիմալացման (SEO) մեծ մասն արդեն ավտոմատացված կատարվում է Turn.am-ում, կան լրացուցիչ քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել Ձեր վարկանիշն բարելավելու համար:
Որակյալ բովանդակության ստեղծում
SEO-ի աշխարհում բովանդակությունը ամենակարևորն է: Ստեղծեք բարձրորակ, գրավիչ և տեղեկատվական բովանդակություն, որը համապատասխանում է Ձեր լսարանի կարիքներին և հարցումներին: Ծառայությունը ներկայացնելիս՝ ժամանակ հատկացրեք մանրամասն բովանդակություն ստեղծելուն: Ներկայացրեք, թե ծառայություն եք առաջարկում և ինչ կարող են ակնկալել Ձեր պոտենցիալ հաճախորդները:
Կազմակերպությունը ներկայացնելիս, ներառեք Ձեր բիզնեսի պատմության և խորքային փորձի մանրակրկիտ նկարագրությունը, ինչը կարող է օգնել ձեզ ավելի բարձր դասակարգվել ոչ միայն հիմնաբառերով, ինչպիսին է Ձեր կազմակերպության անվանումը, այլև հոմանիշներ և բանալի բառերով:
Մի մոռացեք ներառել թարգմանությունները: Զբոսաշրջիկներին կամ օտարերկրացիներին կարող են անհրաժեշտ լինել Ձեր ծառայությունները, ուստի անգելերենով կոնտենտ ստեղծելը կարող է զգալիորեն ընդլայնել Ձեր լսարանը:
Օգտատիրոջ փորձի բարելավում
Turn.am-ն արդեն հոգացել է օգտատերերի փորձի հիմնական կետերի մասին: Ձեզ մնում է տրամադրել ծառայությունների կամ ընկերության բարձրորակ նկարներ, ինչպես նաև հնարավորինս մանրամասն տեղեկատվություն:
Սոց. ցանցեր
Թեև սոցիալական մեդիան ուղղակիորեն չի ազդում SEO-ի վարկանիշի վրա, այն անգնահատելի գործիք է Ձեր առցանց ներկայությունը ընդլայնելու և դեպի Ձեր էջ տրաֆիկ ուղղելու համար: Կիսվեք Ձեր էջով սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում:
Ձեր SEO-ի մոնիտորինգ և վերլուծություն
Պարբերաբար վերահսկեք և վերլուծեք Ձեր SEO-ի աշխատանքը՝ օգտագործելով Turn.am-ի աշխատասեղանի մոնիտորինգի գործիքները: Ժամանակ տրամադրեք որոնողական համակարգերին փոփոխությունները արտացոլելու համար՝ սովորաբար մոտ երկու շաբաթ: Եթե այս ժամանակահատվածից հետո որոնողական համակարգերից որևէ փոփոխություն չեք նկատում, մտածեք Ձեր բովանդակությունը թարմացնելու մասին: