SEO-ն (Search Engine Optimization) կամ որոնման համակարգերի օպտիմալացումը վեբ կայքերի բովանդակությունը և կառուցվածքը բարելավելու գործընթաց է՝ որոնման արդյունքներում ավելի բարձր դիրքեր գրավելու նպատակով: SEO-ի հիմնական նպատակն է բարձրացնել կայքի տեսանելիությունը որոնման համակարգերում, ինչպիսին է Google-ը՝ դեպի կայք ավելի շատ այցելուներ ներգրավելու համար:

SEO-ն կարևոր է հետևյալ պատճառներով.

  1. Ավելացնում է օրգանական տրաֆիկը,
  2. Բարձրացնում է կայքի/էջի հեղինակությունը,
  3. Բարելավում է օգտատիրոջ փորձառությունը,
  4. Ապահովում է երկարաժամկետ արդյունքներ,
  5. Ծախսարդյունավետ է՝ համեմատած վճարովի գովազդի հետ:

Turn.am-ի SEO ստուգման գործիքը

Մենք ուրախ ենք հայտնել, որ turn.am-ը ներդրել է նոր SEO ստուգման գործառույթ ծառայությունների էջում՝ կազմակերպության անձնական պրոֆիլում: Այս գործիքի օգնությամբ դուք կարող եք ստուգել ձեր էջի SEO գնահատականը և կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ Google-ի որոնման արդյունքներում ավելի բարձր դիրք զբաղեցնելու համար:

Այս նոր գործառույթի առավելություններն են.

  1. Հեշտ է օգտագործել
  2. Տրամադրում է մանրամասն վերլուծություն ձեր էջի SEO կատարողականի վերաբերյալ
  3. Առաջարկում է կոնկրետ բարելավումներ

Կարևոր է նշել, որ turn.am-ն ավտոմատ կերպով կարգավորում է SEO-ի հետ կապված պահանջների մեծ մասը: Սա նշանակում է, որ ձեզնից պահանջվում են միայն որոշակի հատուկ ճշգրտումներ՝ ձեր ծառայության էջի SEO-ն կատարելագործելու համար:

Օգտագործեք մեր նոր SEO ստուգման գործիքը և բարձրացրեք ձեր էջի տեսանելիությունը որոնման համակարգի արդյունքներում: Հիշեք, որ լավ SEO-ն կարող է զգալիորեն ավելացնել ձեր էջի այցելուների քանակը և բարելավել ձեր առցանց ներկայությունը:

Որտե՞ղ է տեղակայված SEO գործիքը

Գործիքը տեղակայված է «Իմ ծառայությունները» էջի, յուրաքանչյուր ծառայության «գործողություններ» մենյուում:

Ուշադրություն

Բոլոր որոնման համակարգերը պահանջում են ժամանակ Ձեր փոփոխությունները գնահատելու և դիրքերը փոփոխելու համար:

Ուստի հաշվի առեք, որ փոփոխությունները որոնման արդյունքներում արտացոլվելու համար անհարաժեշտ է միջինում  2-4 շաբաթ: