Բարի Խնամք

(0 գնահատական )

Կազմակերպության մասին

«Բարի Խնամք»-ը արդեն 5 տարի Հայաստանում տրամադրում է պրոֆեսիոնալ խնամքի ծառայություններ՝ խնամելով տարեցներին և մեծահասակներին տնային և հիվանդանոցային պայմաններում։ Մեր նպատակն է ապահովել անվտանգ, արժանապատիվ և հոգատար խնամք՝ յուրաքանչյուր ընտանիքի կարիքներին համապատասխան։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է ուշադրության, հարգանքի և մարդկային ջերմության։ Այդ պատճառով մեր փորձառու խնամողները ոչ միայն աջակցում են առօրյա խնամքին, այլև դառնում են վստահելի ուղեկից՝ ապահովելով ընտանիքի խաղաղությունն ու վստահությունը։

Խնամքը կազմակերպվում է ճկուն փաթեթային համակարգով՝ յուրաքանչյուր ընտանիքի կարիքներին համապատասխան։ Մենք առաջարկում ենք օրյա, գիշերային և 24/7 խնամքի տարբերակներ՝ ապահովելով անհատական մոտեցում, անվտանգություն և շարունակական աջակցություն։

Մեր գործունեության հիմքում երեք կարևոր արժեքներն են՝

• Վստահություն
• Հոգատարություն
• Անվտանգություն

«Բարի Խնամք»-ի առաքելությունն է, որպեսզի ոչ մի տարեց կամ օգնության կարիք ունեցող մարդ իրեն միայնակ չզգա, իսկ յուրաքանչյուր ընտանիք վստահ լինի, որ իր հարազատը գտնվում է ապահով և հոգատար ձեռքերում։

🙋🏻‍♀️ Խնմաքի ծառայության մեջ մտնում է՝
👉 Կերակրում, նաև սննդի պատրաստում
👉 Անձնական և մասնակի հիգիենա (տակդիրի փոխարինում, լոգանք)
👉 Տան մաքրություն (հիվանդասենյակի)
👉 Դեղերի տրամադրում ըստ ժամանակացույցի
👉 Հետաքրքիր ժամանց (ընթերցանություն, զրույց, խաղեր և այլն)
👉 Անհրաժեշտության դեպքում զբոսանք