Տնային խնամքի ծառայություն՝ տարեցների և մեծահասակների համար։

0.0 ( 0 կարծիք )

Բարի Խնամք
1 ծառայություն 0.0

Կապի Եղանակներ


«Բարի Խնամք»-ը արդեն 5 տարի Հայաստանում տրամադրում է պրոֆեսիոնալ խնամքի ծառայություններ՝ խնամելով տարեցներին և մեծահասակներին տնային և հիվանդանոցային պայմաններում։ Մեր նպատակն է ապահովել անվտանգ, արժանապատիվ և հոգատար խնամք՝ յուրաքանչյուր ընտանիքի կարիքներին համապատասխան։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է ուշադրության, հարգանքի և մարդկային ջերմության։ Այդ պատճառով մեր փորձառու խնամողները ոչ միայն աջակցում են առօրյա խնամքին, այլև դառնում են վստահելի ուղեկից՝ ապահովելով ընտանիքի խաղաղությունն ու վստահությունը։

Խնամքը կազմակերպվում է ճկուն փաթեթային համակարգով՝ յուրաքանչյուր ընտանիքի կարիքներին համապատասխան։ Մենք առաջարկում ենք օրյա, գիշերային և 24/7 խնամքի տարբերակներ՝ ապահովելով անհատական մոտեցում, անվտանգություն և շարունակական աջակցություն։

Մեր գործունեության հիմքում երեք կարևոր արժեքներն են՝

• Վստահություն
• Հոգատարություն
• Անվտանգություն

«Բարի Խնամք»-ի առաքելությունն է, որպեսզի ոչ մի տարեց կամ օգնության կարիք ունեցող մարդ իրեն միայնակ չզգա, իսկ յուրաքանչյուր ընտանիք վստահ լինի, որ իր հարազատը գտնվում է ապահով և հոգատար ձեռքերում։

Ծառայության արժեքը սկսած: 22000 AMD
Սպասարկման միջին ժամանակ: 24 ժամ

Կարծիքներ 0
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ: