CarCraft

CarCraft

Փակ է Առինջ

Ծառայություններ 5

Կազմակերպության մասին

Ավտոմեքենաների վերանորոգման CarCraft ընկերությունը ամենայն պատասխանատվությամբ պատրաստ է լինելու ձեր վստահելի գործընկերը՝ առաջարկելով ավտովթարների արդյունքում առաջացած խնդիրների արագ և արդյունավետ լուծում: Բանիմաց արհեստավորների և հմուտ ավտոմեխանիկների մեր թիմը շատ լավ գիտի, թե որքան անհարմարություն կարղ է պատճառել վնասված ավտոմեքենան, և որքան կարևոր է առաջացած թերությունների ու խնդիրների արագ լուծումը:

Կարևորելով որակի առաջնայնությունը՝ մենք խնամքով վերանորոգում ենք ավտոմեքենան ընդհուպ նախքան բախումն ունեցած վիճակին բերելը, ամենայն ուշադրությամբ նորոգելով յուրաքանչյուր փորվածք, քերծվածք և կառուցվածքային խնդիր: Մեր գերժամանակակից սարքավորումները նախատեսված են ավտովերանորոգման բոլոր տեսակի խնդիրների լուծման համար՝ սկսած ավտոմեքենայի կողային հատվածի աննշան ծռվածքներից մինչև ավտովթարի հետևանքով առաջացած լուրջ վնասներ:

CarCraft-ը տարբերվում է վերանորոգման արդյունավետ վերջնարդյունք ստանալու ձգտումով և չի գնում որակական զիջումների: Մենք արժևորում ենք ձեր ժամանակը, այդ իսկ պատճառով ձգտում ենք ավտոմեքենաների  վերանորոգումն ավարտել սեղմ ժամկետում, որպեսզի դուք հնարավորինս շուտ կարողանաք երթևեկել ձեր ավտոմեքենայով: Աշխատանքների ճիշտ կազմակերպումը, ժամանակակից գործիքները և փորձառու թիմը մեզ հնարավորություն են տալիս հասնելու բացառիկ արդյունքների՝ առանց ձեզ երկար սպասեցնելու: 

Կարծիքներ 2

5.0
2 կարծիքներ
  • 5 2
  • 4 0
  • 3 0
  • 2 0
  • 1 0
Rafayel Tobelyan
Rafayel Tobelyan
2 տարի առաջ
Թափքի Վերանորոգում

CarCraft-ից անչափ շնորհակալ եմ պրոֆեսիոնալ աշխատանքի, վերաբերմունքի և սպասարկման համար։ Որակի մասին խոսքեր չկան, հրաշալի աշխատանք է կատարվել։

Moso Petrosyan
Moso Petrosyan
2 տարի առաջ
Թափքի Վերանորոգում

Ujjex gorc en anum txerq@, jamketneri mej lriv chotki, gorc@ vorakov. Avtos dzel pcheluc heto lriv taza voncvor lini

Կապի Եղանակներ

Մարշալ Բաբաջանյանի փողոց, 78, Առինջ
Կիրակի
Փակ է
4, Աշխաբադի փողոց, Առինջ
Կիրակի
Փակ է