Թափքի Վերանորոգում

5.0 ( 2 կարծիքներ )

CarCraft
4 ծառայություններ 5.0

2 հասցեներ
Գրեք մեզ.
Երկուշաբթի 10:00 - 19:00
Երեքշաբթի 10:00 - 19:00
Չորեքշաբթի 10:00 - 19:00
Հինգշաբթի 10:00 - 19:00
Ուրբաթ 10:00 - 19:00
Շաբաթ 10:00 - 19:00
Կիրակի Փակ է
Գրեք մեզ.
Երկուշաբթի 10:00 - 19:00
Երեքշաբթի 10:00 - 19:00
Չորեքշաբթի 10:00 - 19:00
Հինգշաբթի 10:00 - 19:00
Ուրբաթ 10:00 - 19:00
Շաբաթ 10:00 - 19:00
Կիրակի Փակ է

Կապի Եղանակներ

Մարշալ Բաբաջանյանի փողոց, 78, Երևան
~ 4.52 մղոն
Հնգ., 10:00 AM - 07:00 PM
Բաց է
4, Աշխաբադի փողոց, Երևան
~ 4.68 մղոն
Հնգ., 10:00 AM - 07:00 PM
Բաց է

CarCraft-ը մասնագիտացված է ավտոմեքենայի թափքի վերանորոգման աշխատանքներում՝ առաջարկելով բարձրորակ ծառայություններ ինչպես փոքր, այնպես էլ խոշոր վնասների դեպքում։ Եթե Ձեր մեքենան վնասվել է վթարի, քերծվածքների կամ այլ պայմանների հետևանքով, մենք պատրաստ ենք՝ վերականգնելու նրա նախնական տեսքը։

Թափքի վերանորոգման գործընթացը

Աշխատանքը սկսվում է մեքենայի նախնական զննությամբ և վնասների գնահատմամբ։ Մեր մասնագետները որոշում են՝ որ հատվածներն են ենթակա վերականգնման, և ինչպես կարելի է հասնել լավագույն արդյունքի։

Սկզբում իրականացվում է թիթեղների ուղղում կամ անհրաժեշտության դեպքում՝ փոխարինում։ Այնուհետև անցնում ենք հղկման փուլին՝ պատրաստելով մակերեսը ներկման համար։ Հատուկ խցիկներում կատարվում է ներկում՝ չեզոք միջավայրում, ինչը ապահովում է ներկի երկարատև պահպանում և հավասար ծածկույթ։

Օգտագործվող տեխնոլոգիաներ

Մենք աշխատում ենք բացառապես ժամանակակից սարքավորումների և էկոլոգիապես մաքուր ներկանյութերի հետ։ Ճնշմամբ աշխատող ներկման խցիկները և դետալային հղկման սարքավորումները մեզ թույլ են տալիս հասնել գործարանային ճշգրտության։

Ինչ ծառայություններ ենք ներառում

  • Դեֆորմացված թիթեղների ուղղում (dzox)
  • Խազերի և քերծվածքների վերացում (pchox)
  • Թափքի մասնակի և ամբողջական ներկում
  • Շրջանակի ուղղում և հավասարակշռում
  • Պլաստիկ բամպերների և դետալների վերականգնում

Ինչու ընտրել CarCraft

  • Փորձառու վարպետներ՝ տասնամյակների փորձով
  • Արագ սպասարկում՝ առանց որակի նվազեցման
  • Ամբողջական թափքի վերականգնում՝ մինչեւ ամենափոքր դետալը
  • Տեղում խորհրդատվություն և անվճար նախնական գնահատում

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն ժամանակ է պահանջվում թափքի վերանորոգման համար։

Ժամկետները կախված են վնասվածքի աստիճանից։ Պարզ դեպքերում աշխատանքը կարող է տևել 1–2 աշխատանքային օր, միջին բարդության դեպքերում՝ մինչև մեկ շաբաթ։ Սակայն լուրջ վնասների դեպքում, հատկապես երբ անհրաժեշտ է շրջանակի ուղղում, դետալների պատվեր կամ պլաստիկ մասերի վերականգնում, գործընթացը կարող է տևել մինչև 3–6 շաբաթ։ Մենք միշտ տրամադրում ենք ճշգրիտ նախնական գնահատում և պահպանում ենք կապ հաճախորդի հետ ողջ գործընթացի ընթացքում։

Արդյո՞ք ապահովվում է ներկի համահունչությունը։

Միանշանակ։ Մենք օգտագործում ենք ներկերի գունային համատեղման համակարգեր, որոնք ապահովում են գործարանային գույնի ճշգրիտ վերարտադրում, որպեսզի տարբերություն չնկատվի ներկված և սկզբնական հատվածների միջև։

CarCraft — վստահելի գործընկեր թափքի վերանորոգման գործում

Ձեր մեքենայի տեսքը մեզ համար կարևոր է այնպես, ինչպես նաև դրա տեխնիկական վիճակը։ CarCraft-ը Երևանում տրամադրում է ամբողջական թափքի վերականգնման ծառայություններ՝ խազերից մինչև շրջանակի ուղղում։ Մենք աշխատում ենք արագ, ճշգրիտ և ձեր հարմարությանը համապատասխան։

Կապ հաստատեք CarCraft-ի թիմի հետ այսօր և վերականգնեք Ձեր մեքենայի արտաքին տեսքը՝ առանց անհարմարությունների։

Ծառայության արժեքը սկսած: 50000 AMD

Լրացուցիչ տեղեկություններ

Ծառայության տեսակ

  • Թափքի ուղղում
  • Թիթեղագործական աշխատանքներ
  • Ներկում
  • Պլաստիկ մասերի վերանորոգում
  • Մասերի փոխարինում
  • Անհատականացում

Վնասի տեսակ

  • Մանր քերծվածքներ
  • Խոռոչներ
  • Կոտրվածքներ
  • Ջարդված մասեր
  • Վթարից հետո վնասներ

Ներկման տեսակ

  • Լրիվ ներկում
  • Մասային ներկում
  • Գույնի նույնականացում
  • Անհատականացված ներկում
  • Համակարգչային գույնի ընտրություն

Անհատականացման ծառայություններ

  • Թափքի փոփոխություն
  • Աերոգրաֆիա
  • Տյունինգ

Լրացուցիչ ծառայություններ

  • Ավտոմեքենայի լվացում
  • Քիմ մաքրում
  • Պաշտպանական ծածկույթների կիրառում

Կարծիքներ 2
Թողնել կարծիք
Rafayel Tobelyan
Rafayel Tobelyan | 1 տարի առաջ
Հասցե: 4, Աշխաբադի փողոց

CarCraft-ից անչափ շնորհակալ եմ պրոֆեսիոնալ աշխատանքի, վերաբերմունքի և սպասարկման համար։ Որակի մասին խոսքեր չկան, հրաշալի աշխատանք է կատարվել։

CarCraft | 1 տարի առաջ

Ռաֆայել ջան, շատ ուրախ ենք, որ հավանել էք մեր կողմից կատարված վերանորոգումը:

Moso Petrosyan
Moso Petrosyan | 2 տարի առաջ
Հասցե: Մարշալ Բաբաջանյանի փողոց, 78

Ujjex gorc en anum txerq@, jamketneri mej lriv chotki, gorc@ vorakov. Avtos dzel pcheluc heto lriv taza voncvor lini

CarCraft | 1 տարի առաջ

Մովսես ջան, շատ ուրախ ենք, որ գոհ էք: