«Contour»-ը մետաղի և այլ նյութերի ճշգրիտ մշակման ծառայություններ մատուցող ընկերություն է։ Իրականացնում ենք մետաղի լազերային կտրում, թիթեղների ծռում և վալցում, խողովակների և պրոֆիլների ծռում և վալցում, տարբեր մետաղական կոնստրուկցիաների պատրաստում
Աշխատում ենք պողպատի, չժանգոտվող պողպատի, ալյումինի, արույրի և տարբեր հաստության այլ մետաղների հետ։ Ժամանակակից սարքավորումների շնորհիվ ապահովում ենք կտրման բարձր ճշգրտություն, մաքուր եզրեր և համապատասխանություն ձեր պրոյեկտին։ Խողովակների ու պրոֆիլների ճկումն իրականացնում ենք ճշգրիտ՝ հնարավորինս պահպանելով նյութի ձևն ու մակերևույթի որակը։
Կատարում ենք ինչպես անհատական և փորձնական նմուշների, այնպես էլ փոքր ու մեծ խմբաքանակների պատվերներ։ Անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք նաև ակրիլի և փայտի լազերային կտրման ու փայտի CNC ֆրեզավորման ծառայություններ։
Յուրաքանչյուր պատվերի արժեքը հաշվարկվում է անհատապես՝ հաշվի առնելով նյութը, չափերը, աշխատանքի բարդությունը և քանակը։ Մեծածավալ և շարունակական պատվերների համար առաջարկում ենք հատուկ ու ճկուն պայմաններ։