«Contour»-ն առաջարկում է մետաղական խողովակների և տարբեր տեսակի մետաղական պրոֆիլների ծռման և վալցման ծառայություններ։
Կարող ենք ծռել պողպատյա, չժանգոտվող պողպատից և ալյումինե խողովակներ և պրոֆիլներ։
Կատարում ենք կլոր ու պրոֆիլային խողովակների, քառակուսի և ուղղանկյուն պրոֆիլների, շվելերների, տավրային և երկտավրային պրոֆիլների վալցում՝ պահանջվող շառավղով, աղեղով կամ շրջանաձև տեսքով։ Աշխատում ենք ցանկացած չափի ուղղանկյուն և քառակուսի պրոֆիլների հետ, Ø21, Ø25, Ø27, Ø32, Ø42 և Ø51 չափերի խողովակների հետ։
Ø21 մմ Կլոր խողովակներով, 25x25 և 40x40 չափի քառակուսի պրոֆիլներով կարող ենք ծռել տարածական կոնստրուկցիաներ ֆիքսված շառավղով։
Աշխատանքներն իրականացվում են ըստ պատվիրատուի գծագրի, չափերի կամ պատրաստի նմուշի՝ առանց մակերևույթի դեֆորմացիայի։
Կատարում ենք անհատական, արտադրական և տարբեր ծավալի պատվերներ։ Արժեքը հաշվարկվում է ըստ նյութի, պրոֆիլի տեսակի ու չափի, պահանջվող շառավղի, աշխատանքի բարդության և քանակի։ Մեծածավալ պատվերների համար առաջարկում ենք հատուկ պայմաններ։
Վճարում և գործարար պայմաններ
Վճարման եղանակ
Հարկման տեսակ