«Հիանալի ծառայություն։ Դասընթացը հատուկ մշակված էր մեր գյուղատնտեսական կազմակերպության համար, ինչը թույլ տվեց կենտրոնանալ հենց մեր աշխատանքային ռիսկերի վրա։ Անվտանգության և առաջին օգնության կանոնները հստակ ու գործնական ձևով տեղ հասան աշխատակիցներին։
«Ի ԷՅՉ ԷՍ ՔՆՍԱԼԹԻՆԳ»-ը Հայաստանում գործող մասնագիտացված ընկերություն է, որը կազմակերպություններին տրամադրում է աշխատանքի անվտանգության, առողջության պահպանման և շրջակա միջավայրի կառավարման (EHS) ոլորտի համալիր և գործնական ծառայություններ։ Մենք աջակցում ենք տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններին՝ բացահայտելու և նվազեցնելու աշխատանքային ռիսկերը, ապահովելու համապատասխանությունը ՀՀ օրենսդրական, ոլորտային և ներքին կորպորատիվ պահանջներին, ինչպես նաև ձևավորելու անվտանգ, կանխատեսելի և արդյունավետ աշխատանքային միջավայր։
Մեր ծառայությունները ներառում են EHS համակարգերի գնահատում և ներդրման աջակցություն, պարտադիր փաստաթղթերի, ընթացակարգերի ու հրահանգների մշակում, աշխատանքային ռիսկերի գնահատում, աշխատավայրերի անվտանգության աուդիտ, հրդեհային անվտանգության կազմակերպում, տարհանման պլանների կազմում և արտակարգ իրավիճակների պատրաստվածության բարելավում։ Իրականացնում ենք նաև աշխատանքի անվտանգության, հրդեհային անվտանգության, առաջին օգնության և արտակարգ իրավիճակներում ճիշտ գործողությունների վերաբերյալ տեսական ու գործնական դասընթացներ։
Մեր մոտեցումը հիմնված է յուրաքանչյուր կազմակերպության գործունեության առանձնահատկությունների ուսումնասիրության վրա։ Մենք առաջարկում ենք կիրառելի լուծումներ, որոնք նպաստում են աշխատակիցների անվտանգության բարձրացմանը, դժբախտ դեպքերի կանխարգելմանը, կառավարման գործընթացների բարելավմանը և կազմակերպության երկարաժամկետ կայուն զարգացմանը։
«Հիանալի ծառայություն։ Դասընթացը հատուկ մշակված էր մեր գյուղատնտեսական կազմակերպության համար, ինչը թույլ տվեց կենտրոնանալ հենց մեր աշխատանքային ռիսկերի վրա։ Անվտանգության և առաջին օգնության կանոնները հստակ ու գործնական ձևով տեղ հասան աշխատակիցներին։
Արդեն 2 տարի օգտվում ենք ձեր ծառայություններից և շատ գոհ ենք։ Բարձր մակարդակ և մասնագետների հիանալի պատրաստվածություն։ Օգտվել ենք ընկերության մատուցած տարբեր ծառայություններից՝ առաջին օգնության, հրդեհային անվտանգության տեսական և գործնական դասընթացներից տարհանման ճշգրիտ և միջազգային ստանդարտներին համապատասխանող պլաններ պատրաստումից և խորհրդատվությունից։
irxggd