Աշխատանքի անվտանգություն և առողջության պահպանում

5.0 ( 4 կարծիքներ )

«Ի ԷՅՉ ԷՍ ՔՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ
1 ծառայություն 5.0

Գրեք մեզ.
Երկուշաբթի 09:00 - 19:00
Երեքշաբթի 09:00 - 19:00
Չորեքշաբթի 09:00 - 19:00
Հինգշաբթի 09:00 - 19:00
Ուրբաթ 09:00 - 19:00
Շաբաթ 10:00 - 13:00
Կիրակի Փակ է

Կապի Եղանակներ

21/13, Քըրք Քըրքորյան փողոց, Երևան
~ 2.23 մղոն
Երք., 09:00 AM - 07:00 PM
Փակ է

  • «Ի ԷՅՉ ԷՍ ՔՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն տրամադրում է աշխատանքի առողջության և անվտանգության (Occupational Health & Safety), հրդեհային անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտներում համալիր խորհրդատվական, նախագծային և գործնական ծառայություններ։ Մեր նպատակն է աջակցել կազմակերպություններին ստեղծել անվտանգ, առողջ և օրենսդրական պահանջներին համապատասխան աշխատավայր, նվազեցնել արտադրական ռիսկերը և կանխել դժբախտ պատահարները։

    Մենք իրականացնում ենք աշխատավայրի գնահատումներ, հնարավոր վտանգների բացահայտում և ռիսկերի գնահատում, որոնց հիման վրա մշակում ենք ռիսկերի նվազեցման և վերահսկման արդյունավետ միջոցառումների ծրագրեր։ Կազմում ենք անվտանգության հրահանգներ, ընթացակարգեր, աշխատանքային ձևաթղթեր, աշխատանքների անվտանգ իրականացման կանոնակարգեր, ինչպես նաև կազմակերպության գործունեությանը համապատասխան ներքին նորմատիվ փաստաթղթեր։

    Մեր ծառայությունների շրջանակում են նաև արտակարգ իրավիճակների արձագանքման պլանների և տարհանման պլանների մշակումը, անվտանգության նշանների կարիքների գնահատումը, դրանց նախագծումը, պատրաստումն ու տեղադրումը՝ գործող նորմատիվ պահանջներին համապատասխան։ Իրականացնում ենք անվտանգության աուդիտներ, համապատասխանության գնահատումներ և առաջարկում գործնական լուծումներ՝ աշխատանքի անվտանգության մակարդակի շարունակական բարելավման նպատակով։

    Մենք աջակցում ենք կազմակերպություններին ISO 45001 և ISO 14001 միջազգային ստանդարտների ներդրման և հավաստագրման ամբողջ գործընթացում՝ նախնական գնահատումից մինչև կառավարման համակարգերի մշակումը, ներդրումը և արտաքին աուդիտին նախապատրաստումը։ Մշակում և կատարելագործում ենք առողջության և անվտանգության կառավարման համակարգեր և շրջակա միջավայրի կառավարման համակարգեր, որոնք համապատասխանում են ինչպես օրենսդրական, այնպես էլ միջազգային լավագույն փորձի պահանջներին։

    Կազմակերպում և անցկացնում ենք աշխատակիցների վերապատրաստումներ՝ աշխատանքի անվտանգության, առաջին օգնության, հրդեհային անվտանգության, արտակարգ իրավիճակների արձագանքման, էրգոնոմիկայի, ինչպես նաև այլ մասնագիտական թեմաներով։ Ծրագրերը կարող են իրականացվել ինչպես տեսական, այնպես էլ գործնական ձևաչափով՝ կազմակերպության գործունեության առանձնահատկություններին համապատասխան։

    Բացի այդ, իրականացնում ենք արտադրական պատահարների և միջադեպերի ներքին քննություն, պատճառների վերլուծություն, ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների մշակում, Permit to Work (Թույլտվության համակարգի) ներդրում, Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) կարիքների գնահատում, ինչպես նաև անվտանգության սարքավորումների, միջոցների և համակարգերի տեխնիկական բնութագրերի կազմում և մասնագիտական ընտրության աջակցություն։

    Մեր փորձառու մասնագետները յուրաքանչյուր հաճախորդի առաջարկում են անհատական մոտեցում՝ ապահովելով բարձրորակ ծառայություններ, գործնական լուծումներ և երկարաժամկետ համագործակցություն։ «Ի ԷՅՉ ԷՍ ՔՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն ձեր վստահելի գործընկերն է աշխատանքի անվտանգության, հրդեհային անվտանգության, ռիսկերի գնահատման, ISO կառավարման համակարգերի և արտակարգ իրավիճակների պատրաստվածության ոլորտներում։

Ծառայության արժեքը սկսած: 20000 AMD
Սպասարկման միջին ժամանակ: 1 ժամ

Լրացուցիչ տեղեկություններ

Ծառայության տեսակը

  • Աշխատավայրի անվտանգության աուդիտ
  • Ռիսկերի գնահատում և կառավարում
  • Աշխատակիցների անվտանգության ուսուցում
  • Հրդեհային անվտանգության համակարգերի ստուգում
  • Անձնական պաշտպանիչ միջոցների (PPE) համապատասխանության ստուգում
  • Արտակարգ իրավիճակների արձագանքման պլանավորում
  • Շրջակա միջավայրի անվտանգության գնահատում

Անվտանգության ստանդարտներ և համապատասխանություն

  • ISO 45001 աշխատավայրի անվտանգության համապատասխանություն
  • Հրդեհային անվտանգության կանոններ
  • Արտադրական անվտանգության ստանդարտներ

Աշխատակիցների անվտանգության ուսուցում

  • Առաջին օգնության և սրտի վերակենդանացման ուսուցում
  • Հրդեհային անվտանգության դասընթացներ
  • Քիմիական անվտանգության ուսուցում
  • Անձնական պաշտպանիչ միջոցների (PPE) կիրառման ուսուցում

Վճարում և գործարար պայմաններ

Վճարման եղանակ

Բանկային փոխանցում

Հարկման տեսակ

Այլ

Կորպորատիվ հնարավորություններ

Տրամադրում է հաշիվ-ապրանքագիր Կնքում է պայմանագիր Հետաձգված վճարման պայմաններ Ընդունում է գնման պատվերներ

Կարծիքներ 4
Թողնել կարծիք
Արմինե Բաղդասարյան
Արմինե Բաղդասարյան | 2 շաբաթ առաջ
Հասցե: 21/13, Քըրք Քըրքորյան փողոց

«Հիանալի ծառայություն։ Դասընթացը հատուկ մշակված էր մեր գյուղատնտեսական կազմակերպության համար, ինչը թույլ տվեց կենտրոնանալ հենց մեր աշխատանքային ռիսկերի վրա։ Անվտանգության և առաջին օգնության կանոնները հստակ ու գործնական ձևով տեղ հասան աշխատակիցներին։

«Ի ԷՅՉ ԷՍ ՔՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ | 2 շաբաթ առաջ

Հարգելի Արմինե, Շնորհակալություն ջերմ արձագանքի և բարձր գնահատականի համար։ Մեզ համար նույնպես շատ հաճելի էր աշխատել Ձեր թիմի հետ։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Հարգանքով՝ EHS Consulting LLC

Hrach Babajanyan
Hrach Babajanyan | 1 տարի առաջ
Հասցե: 21/13, Քըրք Քըրքորյան փողոց

Արդեն 2 տարի օգտվում ենք ձեր ծառայություններից և շատ գոհ ենք։ Բարձր մակարդակ և մասնագետների հիանալի պատրաստվածություն։ Օգտվել ենք ընկերության մատուցած տարբեր ծառայություններից՝ առաջին օգնության, հրդեհային անվտանգության տեսական և գործնական դասընթացներից տարհանման ճշգրիտ և միջազգային ստանդարտներին համապատասխանող պլաններ պատրաստումից և խորհրդատվությունից։

Merle Gross
Merle Gross | 1 տարի առաջ
Հասցե: 21/13, Քըրք Քըրքորյան փողոց

irxggd

Սևակ Սուրենյան
Սևակ Սուրենյան | 2 տարի առաջ
Հասցե: 21/13, Քըրք Քըրքորյան փողոց

,