Ներբեռնեք մեր հավելվածը
Հազարավոր ծառայություններ Ձեր գրպանում
Ներբեռնել հիմաՀարգելի գործընկերներ
Ձեզ ենք ներկայացնում ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գործող Աժդահակ
ընտանեկան հյուրատունը և գյուղական հանգստավայրը, որը պատրաստ է սիրով հյուրընկալել իր այցելուներին:
Աժդահակ հյուրատունը գտնվում է Երևանից 20կմ, Աբովյանից 12 կմ հեռավորության վրա։
Հյուրատանն առկա է 5 ննջասենյակ՝ 12 մահճակալով, որից 2 սենյակում առկա է անհատական սանհանգույց, իսկ մյուս 3 սենյակների սանհանգույցը նույն հարկում է;
Հյուրատունն ունի մեծ բակ և այգի, ավտոկայանատեղի, բացօթյա լողավազան, խորովածանոց, թոնիր և բիլիարդի սեղան
Ծանոթացեք 2024թ մատուցվելիք ծառայությունների ցանկին և արժեքներին՝
Գիշերակացը Աժդահակ հյուրատանը ներառյալ նախաճաշը՝
1 անձը նախաճաշով՝ 8 000 Դ, 2 անձը՝ 15 500 Դ, 3 անձը՝ 22 500 Դ, 4 անձը՝ 29 000 Դ, 6 անձը՝ 42 000 Դ, 8 անձը՝ 54 000 Դ, 10 անձը՝ 65 000 Դ, 12 անձը՝ 75 000 Դ։
Գիշերակացը՝ Աժդահակ հյուրատանն առանց նախաճաշ՝
1 անձը առանց նախաճաշ՝ 6 000 Դ, 2 անձը՝ 11 500 Դ, 3 անձը՝ 16 500 Դ, 4 անձը՝ 21 000 Դ, 6 անձը՝ 30 000 Դ, 8 անձը՝ 38 000 Դ, 10 անձը՝ 45 000 Դ, 12 անձը՝ 51 000 Դ։
Հյուրատանը կարող եք նշել ձեր հիշարժան միջոցառումները և ընտանեկան հավաքույթներ մինչև 20 հոգու համար։
Առաջարկում ենք նախաճաշ, ճաշ և ընթրիք, ինչպես նաև տրամադրում ենք լանչ բոքսեր։
Գործում են նաև տուրիստական փաթեթներ․ 1 անձը 3500 դր, 4500 դր, 5500 դր։
տուրիզմի ծառայություններ
Լեռնային հեծանիվ 30ր - 1 000դր, 1ժ - 1 500դր, 1օր - 6 000դր
Ձիավարություն՝ 15ր -1500դր, 30ր - 2500դր, 1ժ - 4000դր, 1օր -10 000դր
Ջիփինգ՝ 1կմ - 600դր
Վրաններով անվճար գիշերակացի տրամադրում հյուրատան այգում
Օղու թորում և գինու պատրաստում՝ տնայնագործական տարբերակով, թոնրի լավաշի թխում, գաթայի պատրաստում։
Առաջարկում ենք աշակերտների և մեծահասակների համար խմբային և անհատական տուրեր՝ քայլարշավներ, լեռնագնացություն, դահուկային արշավներ, հեծանվային տուրեր դեպի Գեղամա լեռների ալպիական գոտիներ և հրաբխային գագաթներ։ Կազմակերպում ենք սնկահավաք և բանջարհավաք մաստեր կլասներ։
Լրացուցիչ տեղեկատվություն Աժդահակ ընտանեկան հյուրատուն և գյուղական հանգստավայրից
5 րոպե հեռու է Գեղամա լեռներից տեղափոխված Վիշապաքարը
5 րոպե հեռու է Գեղաշենի Կապույտ Խաչը (10-րդ դար), սբ․ Գևորգ եկեղեցին
7 րոպե հեռու է Գեղաշեն գյուղի Մեղուների Թանգարանը
10 րոպե հեռու է Հատիս լեռան շուրջ ձգվող լեռնահեծանվային երթուղին
15 րոպե հեռու է Սևաբերդ կիկլոպյան ամրոցը, Սևաբերդի ջրամբարը
15 րոպե հեռու է Պողոս Պետրոս մատուռը Հատիս լեռան ստորոտում
30 րոպե հեռու է Բարձրադիրի լիճը, եկեղեցին և մեղվանոցները
60 րոպե հեռու է Աղմաղան բարձր լեռնային սարատեղը՝ 2600մ
90 րոպե հեռու է Ակնա բարձր լեռնային լիճը՝ 3030մ և հրաբխային կոները
90 րոպե հեռու է Գեղամա լեռների Արդարանոցի հազարամյա Ժայռապատկերները
120 րոպե հեռու է Աժդահակ լեռը՝ 3597մ՝ Գեղամա լեռների թագն ու պսակը
Սիրով սպասում ենք նաև համագործակցության Ձեր առաջարկներին։
Հարգանքով՝ Աժդահակ ընտանեկան հյուրատուն և գյուղական հանգստավայր
Տիգրան Սիմոնյան - հիմնադիր