Հյուրատնային ծառայություն

0.0 ( 0 կարծիք )

Աժդահակ հյուրատուն
4 ծառայություններ 0.0

Երկուշաբթի 08:00 - 22:00
Երեքշաբթի 08:00 - 22:00
Չորեքշաբթի 08:00 - 22:00
Հինգշաբթի 08:00 - 22:00
Ուրբաթ 08:00 - 22:00
Շաբաթ 08:00 - 22:00
Կիրակի 08:00 - 22:00

Բարի  գալուստ  «Աժդահակ» հյուրատուն

«Աժդահակ» հյուրատունը տեղակայված  է Գեղամա լեռների արևմտյան փեշերին, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում` Երևանից  20 կմ հեռավորության, իսկ ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա:

Հյուրատունը բաղկացած է 3 հարկից:

1-ին հարկում առկա  է  հյուրասենյակ,  2 ննջասենյակ, խոհանոց  և սանհանգույց:

2-րդ հարկում առկա է 5 ննջասենյակ, բաց պատշգամբ,  խոհանոց և  3 սանհանգույց:

3-րդ հարկում,  որտեղից հրաշալի տեսարան է բացվում մի կողմից դեպի Գեղամա լեռներ, մյուս կողմից՝ Արագած և Հատիս լեռնազանգվածներ, առկա է  կոնֆերենս դահլիճ, coworking սրահ և հոսթել 8 հոգու գիշերակացի համար;

Հյուրատունն ունի 3000 քմ ընդարձակ այգի`պտաղատու ծառերով: 

Առկա է  փակ ավտոտնակ` 2, և բացօթյա անվճար ավտոկայանատեղի առնվազն 5 մեքենայի կայանման համար:

Այգում տեղակայված է նաև ընդարձակ լողավազան 10մ երկարությամբ, 5մ լայնությամբ և 2մ խորությամբ:

Առաջարկում ենք մինչև 14 հոգու համար գիշերակաց  նոր վերանորոգված հարմարավետ 5 ննջասենյակներում, էկոլոգիապես մաքուր գյուղական մթերքներից պատրաստված նախաճաշ:  Ճաշն ու ընթրիքը ըստ պայմանավորվածության:

Դուք կարող եք ներկա գտնվել մեր  մոտ ավանդական թոնրի լավաշի և գաթայի թխման արարողությանը, այցելեք “Մեղուների” Թանգարան, մեղվանոց և մասնակցեք մեղրաքամի պրոցեսին,  համտեսել այգու մրգերը և բանջարեղենները, ինչպես նաև տեղական տարատեսակ մրգերից թորված օղին և գինին:

Առաջարկում ենք նաև հյուրերի համար  ակտիվ հանգիստ` քայլարշավներ, հեծանվա-արշավներ, դահուկ-արշավներ Կոտայքի մարզում, ինչպես նաև այցելություններ տեսարժան վայրեր` Մեղուների թանգարան, Սևաբերդ, մթա 3-2հզ Վիշապաքար, 10-րդ դարի Կապույտ Խաչ, Սբ Սարգիս մատուռ, Բարձրադիրի լիճ և սարատեղ, Աղմաղան սարատեղ, Արդարանոցի ժայռապատկերներ, լեռնագնացություն դեպի Գեղամա լեռների ամենաբարձր գագաթ` Աժդահակ լեռ (3599մ), Հատիս լեռ (2529մ), Ակնա լիճ(3030մ):

 

Գիշերակացը՝ նախաճաշով 1 անձը-  8 000 Դ

Գիշերակացը՝ առանց նախաճաշ 1 անձը-  5 500 Դ

Ծառայության արժեքը սկսած: 5500 AMD
Սպասարկման միջին ժամանակ: 1 օր
Կարծիքներ
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ:

Նման Ծառայություններ

Հյուրատուն Լիդեր Իջևան
Իջևան Մետաղագործների խճուղի 22
0
07:00 - 22:00 | Բաց է
Բուխարիով քոթեջ Ծաղկաձորում
Տեսնել բոլոր հասցեները
5
09:00 - 23:00 | Բաց է
Արտե քոթեջներ
20, Shahumyan Street
5
09:00 - 22:00 | Բաց է