Ներբեռնեք մեր հավելվածը
Հազարավոր ծառայություններ Ձեր գրպանում
Ներբեռնել հիմաԱսոցիացիան, որդեգրելով «Կրթություն, որակավորում, հսկողություն» կարգախոսը, որպես գործունեության հիմնական առաքելություն, իր առջև նպատակ է դրել հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի զարգացմանը:
Իր գործունեության շրջանակում Ասոցիացիան, ակտիվորեն համագործակցելով կազմակերպության անդամ հաշվապահների և հաշվապահական գրասենյակների հետ, կազմակերպում և անց է կացնում ուսուցման և վերապատրաստման դասընթացներ, ապահովում է իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ, իրականացնում է օրենսդրական խորհրդատվություն, տրամադրում է հաշվապահական հաշվառման, մարդկային ռեսուրսների կառավարման և հաճախորդների սպասարկման համակարգերի ավտոմատացման ծրագրեր։
Ասոցիացիան, հանդիսանալով մի շարք հասարակական խորհուրդների անդամ, համագործակցում է նաև պետական քաղաքականություն և վարչարարություն մշակող մարմինների հետ, որի արդյունքում իրավակիրառ պրակտիկայում հայտնաբերված թերությունների և խնդիրների հիման վրա մշակում, մասնակցում և առաջարկություններ է ներկայացնում հարկային և աշխատանքային օրենսդրության վերաբերյալ խորհուրդների քննարկումներին:
Ասոցիացիան հորդորում է իր գործընկերներին՝ համագործակցել կարգապահ հարկ վճարողների և ազնիվ պետական ծառայողների հետ: