Եթե ձեր հաշվապահությունը վարվում է արհեստավարժ և պատշաճ մակարդակով, սակայն օրենսդրական փոփոխությունների գլխապտույտ ռիթմում ձեր «մարզական» վիճակը պահպանելու և բարելավելու համար ցանկանում եք.
Ժամանակին տեղեկացված լինել ոլորտի իրավական ակտերի անընդհատ փոփոխություններին,
Ստանալ պարզաբանումներ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ոչ բավարար հստակ և տարաբնույթ ընկալվող դրույթների վերաբերյալ,
Ձեր կողմից կազմվող հարկային հաշվարկները և պետական մարմիններ ներկայացվող այլ հաշվետվաձևատեսակները մինչև ներկայացվելը ստուգվեն և հաստատվեն ոլորտի արհեստավարժ մասնագետների կողմից,
Հարկային մարմինների կողմից ձեր մոտ իրականացվող համալիր և թեմատիկ ստուգումներն ուղեկցվեն բանիմաց և փորձառու մասնագետների կողմից,
Ձեր նկատմամբ կիրառված հարկային և մաքսային մարմինների գործողությունները (անգործությունը), մասնավորապես` ստուգման ակտերը, բողոքարկվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում,
Ապա դուք կարող եք օգտվել Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից առաջարկվող ծառայություններից.
Ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ` անցնելով հղումով. https://armaa.am/am/services-support
Դիմելու համար խնդրում ենք կապ հաստատել ստորև նշված հեռախոսահամարով, հերթագրվել մասնագետի մոտ՝ նշանակել օր և ժամ և նշել քննարկվելիք հարցերի շրջանակը.
Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ ձեր փորձը բարելավելու և վերլուծական նպատակներով։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ մեր Քուքիների քաղաքականությունը։