Leader guest house

(0 գնահատական )

Ծառայություններ

Կոնտակտներ

Երկուշաբթի 07:00 - 22:00
Երեքշաբթի 07:00 - 22:00
Չորեքշաբթի 07:00 - 22:00
Հինգշաբթի 07:00 - 22:00
Ուրբաթ 07:00 - 22:00
Շաբաթ 07:00 - 22:00
Կիրակի 07:00 - 22:00

Կազմակերպության մասին

Հյուրատունը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մոտ 300մ հեռավորությամբ անցնում է Հայաստան Վրաստան մայրուղին: 

Հյուրատունն ունի 4 հարմարավետ ննջասենյակ` յուրաքանչյուրն իր սանհանգույցով: Բակում ունենք հետաքրքիր ոճային լուծումներով հյուրասենյակ, բացօթյա տաղավար, խորովածանոց՝ իր բոլոր հարմարություններով, մեծ փայտե ճոճանակ, գեղեցիկ պտղատու այգի: Խոհանոցն իր բոլոր հարմարություններով ցանկության դեպքում անվճար տրամադրվում է ինքնասպասարկվող հյուրերին: Հյուրատունն ունի մշտական տաք և սառը ջուր, ապահովված է Wi-Fi կապով: Կառուցապատված մաքուր լողավազանը ամառային ամիսներին փոքրիկ հյուրատունը դարձնում է հանգստի յուրօրինակ վայր, որտեղ կարող են գալ ընտանիքներով, փոքրիկ խմբերով` իրենց լիարժեք հանգիստը անցկացնելու համար: 2 հարմարավետ հեծանիվները, անվճար կտրամադրվեն առողջ ապրելակերպի սիրահարներին:  Ցանկության դեպքում` նախաճաշը տրամադրրվում է անհատական մոտեցմամբ: Գիշերային լուսավորությունը, փոքրիկ կառուցապատված ջրվեժը, դաշնամուրի դյութիչ ելևէջները և խարույկի բոցկլտացող կայծերը էլ ավելի ռոմանտիկ միջավայր են ստեղծում մեր սիրելի հյուրերի հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Մեզ կարող են այցելել ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ հանգստի սիրահարները և իրենց հանգիստն ու գիշերակացը կազմակերպել մեզ մոտ: