Հյուրատունը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մոտ 300մ հեռավորությամբ անցնում է Հայաստան Վրաստան մայրուղին:
Հյուրատունն ունի 4 հարմարավետ ննջասենյակ` յուրաքանչյուրն իր սանհանգույցով: Բակում ունենք հետաքրքիր ոճային լուծումներով հյուրասենյակ, բացօթյա տաղավար, խորովածանոց՝ իր բոլոր հարմարություններով, մեծ փայտե ճոճանակ, գեղեցիկ պտղատու այգի: Խոհանոցն իր բոլոր հարմարություններով ցանկության դեպքում անվճար տրամադրվում է ինքնասպասարկվող հյուրերին: Հյուրատունն ունի մշտական տաք և սառը ջուր, ապահովված է Wi-Fi կապով: Կառուցապատված մաքուր լողավազանը ամառային ամիսներին փոքրիկ հյուրատունը դարձնում է հանգստի յուրօրինակ վայր, որտեղ կարող են գալ ընտանիքներով, փոքրիկ խմբերով` իրենց լիարժեք հանգիստը անցկացնելու համար: 2 հարմարավետ հեծանիվները, անվճար կտրամադրվեն առողջ ապրելակերպի սիրահարներին: Ցանկության դեպքում` նախաճաշը տրամադրրվում է անհատական մոտեցմամբ: Գիշերային լուսավորությունը, փոքրիկ կառուցապատված ջրվեժը, դաշնամուրի դյութիչ ելևէջները և խարույկի բոցկլտացող կայծերը էլ ավելի ռոմանտիկ միջավայր են ստեղծում մեր սիրելի հյուրերի հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Մեզ կարող են այցելել ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ հանգստի սիրահարները և իրենց հանգիստն ու գիշերակացը կազմակերպել մեզ մոտ:
Կարծիք թողնելու հնարավորություն ունենալու համար խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել:
Ընտրեք երկիրը, քաղաքը կամ հասցեն
Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ ձեր փորձը բարելավելու և վերլուծական նպատակներով։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ մեր Քուքիների քաղաքականությունը։