MaxMonitor

(0 գնահատական )

Կոնտակտներ

Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ Փակ է
Կիրակի Փակ է

Կապի Եղանակներ

8 Աբովյանի փողոց, Երևան 0010, Երևան
Երք., 09:00 AM - 06:00 PM
Փակ է

Կազմակերպության մասին

MaxMonitor-ը Մեդիամաքս Մեդիա ընկերության մշակած մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգ է:

Մեդիամաքսը Հայաստանի միակ անկախ մեդիա-միավորումն է, որի կազմի մեջ են մտնում Mediamax.amBanks.amItel.amBravo.amSport.Mediamax.amGastrovino.Mediamax.amAdver.amAuto.am պորտալներն ու կայքերը, Մեդիաբրենդ կոմունիկացիոն գործակալությունը եւ MaxMonitor համակարգը:

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հարավային Կովկասում, որն անդամակցում է մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման FIBEP միջազգային ֆեդերացիային: Այդ անդամակցության շնորհիվ մենք մշտապես հետեւում ենք ոլորտի նորամուծություններին եւ միտումներին:

MaxMonitor-ը դիտարկում եւ վերլուծում է Հայաստանի օնլայն մեդիան (մոտ 150 կայք), ֆեյսբուքյան էջերն ու տելեգրամյան ալիքները, տպագիր մամուլը (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական-վերլուծական հաղորդումները (9 անվանում):

Համակարգն աշխատում է բանալի-բառերի (keywords) հիման վրա, որոնք պատվիրատուի պահանջներին համապատասխան ներմուծում են MaxMonitor-ի մասնագետները: MaxMonitor-ը վճարովի բաժանորդագրության սկզբունքով աշխատող համակարգ է՝ պայմանագրի կնքումից հետո բաժանորդը ստանում է օգտանուն եւ ծածկագիր:

Համակարգը բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն:

Բաժանորդը ստանում է իր պայմանագրին համապատասխան մուտքի աստիճան, որը թույլ է տալիս օգտվել կամ միայն Մոնիտորինգի ծառայություններից, կամ Մոնիտորինգի եւ Վերլուծության ծառայություններից միաժամանակ:

Համակարգի ինտերֆեյսը հասանելի է հայերեն, ռուսերեն կամ անգլերեն:

MaxMonitor-ի գործընթացների մեծ մասն ավտոմատացված է, համակարգ ճկուն է եւ կարող է սպասարկել փոքր, միջին եւ խոշոր կազմակերպություններին:

Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, կապի օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: