Ներբեռնեք մեր հավելվածը
Հազարավոր ծառայություններ Ձեր գրպանում
Ներբեռնել հիմաՏանիք հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, որտեղ կարելի է վայելել չքնաղ բնությունն ու գյուղական կյանքը։
Կառուցված է գյուղական բնակելի տան տանիքում, ունի 4 ննջասենյակ, 3 սանհանգույց, ընդհանուր սրահ, խոհանոց։
Հյուրատունը բացի գիշերակացը առաջարկում է քայլարշավներ տարածաշրջանի հետաքրքիր ուղղություններով։ Հյուրերին ծանոթացնում է գյուղական ավանդական ուտելիքներին: Հյուրերը կարող են մասնակցել գյուղական մթերքների պատրաստմանը. միասին կարող ենք հաց թխել, խնոցի հարել, փոխինձ պատրաստել, և այլն:
Մենք հոգացել ենք ձեր բոլոր հարմարությունների մասին՝ սրբիչներ, հիգենայի պարագաներ, կենցաղային տեխնիկա և, իհարկե, աչք շոյող ինտերիեր։ Ձեզ միայն հարկավոր է որոշել, թե երբ եք գալու և վայելելու բնության ու սիրո համադրությունը։