Ներբեռնեք մեր հավելվածը
Հազարավոր ծառայություններ Ձեր գրպանում
Ներբեռնել հիմաՏանիք հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, բնակելի տան երկրորդ հարկում՝ տանիքի տակ։ Ունի բակային տարածք` նախատեսված գյուղական կենցաղին ու առօրյային ծանոթանալուն։ Հյուրատնից բացվում է գեղեցիկ տեսարան, իսկ արևելյան ու արևմտյան հատվածներից կարելի է տեսնել արևածագն ու մայրամուտը:
Հյուրատան սենյակներն են՝
երկու երկտեղանի սենյակ սանհանգույցով
երկու մեկտեղանի սենյակ
ընդհանուր սրահ խոհանոցով, սանհանգույցով
Տրամադրվում է՝
Բաց պատշգամբ
Ավտոկայանատեղի
Wifi
Սառնարան
Լվացքի մեքենա
Սրբիչներ, հողաթափեր, հիգենիկ պարագաներ
Ամբողջ հյուրատունը կարող է տեղավորել 6 անձ, լրացուցիչ մահճակալներով մինչև 12 անձ։
Երկտեղանի սենյակի արժեքը երկու հոգու համար՝ 14000 դրամ, մեկ հոգու համար՝ 12000 դրամ։
Մեկտեղանի սենյակի արժեքը՝ 8000 դրամ։
Յուրաքանչյուր լրացուցիչ մահճակալի արժեքը՝ 5000 դրամ։
Ամբողջ հյուրատան արժեքը մեկ օրվա համար (առանց լրացուցիչ մահճակալների) 44000 դրամ։
Արժեքի մեջ ներառված է նախաճաշը։
Մուտք - 14:00
Ելք - 12:00
Գյուղական կյանքին ծանոթանալու համար, հյուրատունը ներկայացնում է
հյուրերին առաջարկում է գյուղական ավանդական ուտելիքներ (փռան գաթա,փսալի, հոնի թթու, զկռմածուն, չորաթանով խանգյալ, կոնչոլ, կճախաշ, խաշիլներ, խոզապուխտ, և այլն)
մասնակցություն գյուղական մթերքների պատրաստմանը (կաթնամթերքի մշակում,)
մասնակցություն մոռացվող ավանդույթներին, ծեսերին (փռան մեջ հաց թխել, խնոցի հարել, փոխինձ պատրաստել, փսալի թխել)
Հյուրերը կարող են ձեռք բերել նաև էկոլոգիապես մաքուր, սեփական արտադրության գյուղմթերք:
Կազմակերպում է արշավներ'
այցելություն տարածաշրջանի պատմական և նշանավոր վայրեր
քայլարշավներ գեղեցիկ վայրերով
պիկնիկներ բնության գրկում
դաշտում տարբեր գյուղատնտեսական աշխատանքների մասնակցություն (մեղրաքամ, խաղողի հավաք, խոտհունձ)