Հաշվապահական հաշվառում (դասընթաց)

5.0 ( 6 կարծիքներ )

Motive Training
6 ծառայություններ 5.0

Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ Փակ է
Կիրակի Փակ է

Կապի Եղանակներ

Սմբատ Զորավար 11/2, Երևան
~ 1.62 մղոն
Ուրբ., 09:00 AM - 06:00 PM
Բաց է

«Հաշվապահություն 0-ից» դասընթացը կբացահայտի հաշվապահական աշխարհի անսպառ հնարավորությունները ձեզ համար։

Այս դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վստահ քայլել ֆինանսական և հաշվապահական գիտելիքների աշխարհում։ Մենք առաջարկում ենք եզակի հնարավորություն՝ ուսումնասիրելու հաշվապահության և հարկային օրենսդրության հիմունքները, սկսելով լրիվ 0-ից և հասնելով մի այնպիսի մակարդակի, որտեղ արդեն կկարողանաք ինքնուրույն կողմնորոշվել պրակտիկ հարցերում ու դառնալ մրցունակ մասնագետ շուկայում։

Դասընթացի ավարտից հետո դուք ոչ միայն տեսական գիտելիքներ կունենաք, այլև ձեռք կբերեք գործնական և կիարռելի հմտություններ։ Սա նշանակում է, որ կկարողանաք անմիջապես կիրառել ձեր գիտելիքները իրական աշխատանքային պայմաններում։ 
Բացի այդ, լավագույն ուսանողներին կտրվի բացառիկ հնարավորություն՝ աշխատանքի անցնելու հենց մեր ընկերությունում։

Դասընթացի ընթացքում կսովորեք՝

  • Հաշվապահական հաշվառում
  • Հարկային օրենսդրություն
  • 1C և ՀԾ ծրագրեր – որոնք լայնորեն կիրառվում են Հայաստանում և կօգնեն արագ կողմնորոշվել մասնագիտական աշխատանքներում։

Մասնակցելու համար կարող եք ընտրել այն փուլը, որը առավել հարմար է ձեզ։ Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե արդեն ունեք որոշ գիտելիքներ, մենք կօգնենք գտնել ձեր տեղը և զարգանալ։

Դասընթացները վարում են ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր ոչ միայն կփոխանցեն տեսական գիտելիք, այլև կկիսվեն պրակտիկ փորձով ու արժեքավոր խորհուրդներով։

📍 Հասցե՝ Երևան, Սմբատ Զորավարի 11/2 (Երևան Մոլի հարևանությամբ)

Գրանցվելու կամ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարե՛ք նշված հեռախոսահամարով՝ 

📞 +374 55 509009

Մեր թիմը պատրաստ է պատասխանել ձեր բոլոր հարցերին։


 

Սպասարկման միջին ժամանակ: 1 ամիս

Լրացուցիչ տեղեկություններ

Հիմնական հաշվապահական դասընթացներ

Հաշվապահության ներածություն
Հիմնական հաշվապահություն

Կարծիքներ 6
Թողնել կարծիք
Anna Avetisyan
Anna Avetisyan | 1 ամիս առաջ
Հասցե: Սմբատ Զորավար 11/2

Շատ հաճելի միջավայր և պրոֆեսիոնալ մոտեցում։ Յուրաքանչյուր դասից հետո զգում ես, որ իսկապես առաջ ես գնում։ Շնորհակալ եմ Motive-ին այս հնարավորության համար: 🌸

Armo Karapetyan
Armo Karapetyan | 7 ամիս առաջ
Հասցե: Սմբատ Զորավար 11/2

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Motive Training-ի ողջ անձնակազմին, որ ինձ տվեցին ճիշտ ընտրության հնարավորություն։ Շատ գոհ եմ կազմակերպությունից , դասերը անցնում են շատ հետաքրքիր և ամեն ինչ բացատրվում է շատ մանրաասն և միշտ պատրաստակամ են օգնել ՝ ինչ հարցով որ դիմենք ։

Grigor Melkonyan
Grigor Melkonyan | 7 ամիս առաջ
Հասցե: Սմբատ Զորավար 11/2

Բարձր որակի ու ժամանակին համահունչ դասավանդում, դրական մթնոլորտ, արդյունավետ ներդրում թե անհատի զարգացման և թե ընկերության համար

Yervand Khachaturyan
Yervand Khachaturyan | 7 ամիս առաջ
Հասցե: Սմբատ Զորավար 11/2

👌🏼 Բարձր որակ, հրաշալի թիմ։ Ուսանողների բոլոր հացերին տրվում են սպառիչ պատասխաններ։ Պունկտուալ և բարեհամբույր դասընթացավարներներ,ովքեր անմիջապես արձագանքում են յուրաքանյուր հարցին Մշտապես ջերմ ու հրաշալի միջավայր 👍

Lilit Adamyan
Lilit Adamyan | 7 ամիս առաջ
Հասցե: Սմբատ Զորավար 11/2

Ես սովորել եմ Motive Training-ում և շատ գոհ եմ իմ ընտրությունից։ Դասերը կազմակերպվում են բարձր մակարդակով՝ պրոֆեսիոնալ դասախոսների կողմից։ Յուրաքանչյուր հանդիպում ինձ մոտիվացնում է զարգանալու, ստեղծագործելու և իմ սիրած ոլորտում ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու։ ❤️

Նման Ծառայություններ

Դասընթաց Հաշվապահություն սկսնակների համար

3 Մոսկովյան փողոց, Երևան
~0.70 մղոն
0.0 (0 կարծիք)
10:00 AM - 06:00 PM
Բաց է

Հաշվապահական դասընթացներ

Վաղարշ Վաղարշյան 12, Երևան
~0.70 մղոն
0.0 (0 կարծիք)
09:00 AM - 06:00 PM
Բաց է

Պետական գնումներ

Սմբատ Զորավար 11/2, Երևան
~1.62 մղոն
5.0 (1 կարծիք)
09:00 AM - 06:00 PM
Բաց է
App Icon

Օգտագործեք հավելվածը

Ստացեք ավելի լավ փորձառություն մեր բջջային հավելվածով