«Հաշվապահություն 0-ից» դասընթացը կբացահայտի հաշվապահական աշխարհի անսպառ հնարավորությունները ձեզ համար։
Այս դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վստահ քայլել ֆինանսական և հաշվապահական գիտելիքների աշխարհում։ Մենք առաջարկում ենք եզակի հնարավորություն՝ ուսումնասիրելու հաշվապահության և հարկային օրենսդրության հիմունքները, սկսելով լրիվ 0-ից և հասնելով մի այնպիսի մակարդակի, որտեղ արդեն կկարողանաք ինքնուրույն կողմնորոշվել պրակտիկ հարցերում ու դառնալ մրցունակ մասնագետ շուկայում։
Դասընթացի ավարտից հետո դուք ոչ միայն տեսական գիտելիքներ կունենաք, այլև ձեռք կբերեք գործնական և կիարռելի հմտություններ։ Սա նշանակում է, որ կկարողանաք անմիջապես կիրառել ձեր գիտելիքները իրական աշխատանքային պայմաններում։
Բացի այդ, լավագույն ուսանողներին կտրվի բացառիկ հնարավորություն՝ աշխատանքի անցնելու հենց մեր ընկերությունում։
Դասընթացի ընթացքում կսովորեք՝
Մասնակցելու համար կարող եք ընտրել այն փուլը, որը առավել հարմար է ձեզ։ Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե արդեն ունեք որոշ գիտելիքներ, մենք կօգնենք գտնել ձեր տեղը և զարգանալ։
Դասընթացները վարում են ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր ոչ միայն կփոխանցեն տեսական գիտելիք, այլև կկիսվեն պրակտիկ փորձով ու արժեքավոր խորհուրդներով։
📍 Հասցե՝ Երևան, Սմբատ Զորավարի 11/2 (Երևան Մոլի հարևանությամբ)
Գրանցվելու կամ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարե՛ք նշված հեռախոսահամարով՝
📞 +374 55 509009
Մեր թիմը պատրաստ է պատասխանել ձեր բոլոր հարցերին։
Լրացուցիչ տեղեկություններ
Հիմնական հաշվապահական դասընթացներ
Շատ հաճելի միջավայր և պրոֆեսիոնալ մոտեցում։ Յուրաքանչյուր դասից հետո զգում ես, որ իսկապես առաջ ես գնում։ Շնորհակալ եմ Motive-ին այս հնարավորության համար: 🌸
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Motive Training-ի ողջ անձնակազմին, որ ինձ տվեցին ճիշտ ընտրության հնարավորություն։ Շատ գոհ եմ կազմակերպությունից , դասերը անցնում են շատ հետաքրքիր և ամեն ինչ բացատրվում է շատ մանրաասն և միշտ պատրաստակամ են օգնել ՝ ինչ հարցով որ դիմենք ։
Բարձր որակի ու ժամանակին համահունչ դասավանդում, դրական մթնոլորտ, արդյունավետ ներդրում թե անհատի զարգացման և թե ընկերության համար
👌🏼 Բարձր որակ, հրաշալի թիմ։ Ուսանողների բոլոր հացերին տրվում են սպառիչ պատասխաններ։ Պունկտուալ և բարեհամբույր դասընթացավարներներ,ովքեր անմիջապես արձագանքում են յուրաքանյուր հարցին Մշտապես ջերմ ու հրաշալի միջավայր 👍
Ես սովորել եմ Motive Training-ում և շատ գոհ եմ իմ ընտրությունից։ Դասերը կազմակերպվում են բարձր մակարդակով՝ պրոֆեսիոնալ դասախոսների կողմից։ Յուրաքանչյուր հանդիպում ինձ մոտիվացնում է զարգանալու, ստեղծագործելու և իմ սիրած ոլորտում ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու։ ❤️
Ստացեք ավելի լավ փորձառություն մեր բջջային հավելվածով