General English

0.0 ( 0 reviews )
Chat with us:
Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday Closed

Contact Options

Երևան, Yerevan
~ 0.70 miles
Tue, 09:00 AM - 08:00 PM
Closed

Եթե ցանկանում եք սովորել անգլերեն, ապա այս անգլերենի դասերը Ձեզ համար են: General English-ը անգլերենի ուսուցման հիմնական ծրագիրն է, որի նպատակն է զարգացնել լեզվի ընդհանուր իմացությունը՝ առօրյա, ուսումնական և աշխատանքային իրավիճակներում ազատ շփվելու համար։ Այն կենտրոնացած է ոչ թե մեկ նեղ ոլորտի, այլ լեզվի բոլոր հիմնական կողմերի հավասարաչափ զարգացման վրա։

Ո՞ւմ համար է նախատեսված

  • սկսնակների, ովքեր առաջին անգամ են սովորում անգլերեն
  • նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել կամ խորացնել իրենց գիտելիքները
  • ուսանողների և աշակերտների
  • մասնագետների, ովքեր անգլերենն անհրաժեշտ են աշխատանքի, ճանապարհորդության կամ արտերկրում ապրելու համար
  • բոլոր նրանց, ովքեր ուզում են ազատ խոսել անգլերեն առօրյա կյանքում

Ի՞նչ հմտություններ է զարգացնում

  • Խոսք (Speaking). Երկխոսություններ վարել, արտահայտել սեփական կարծիքը, ճիշտ արտասանել բառերը։
  • Ունկնդրում (Listening). Հասկանալ բնիկ խոսողներին՝ տարբեր ակցենտներով և տեմպերով
  • Ընթերցանություն (Reading). Հասկանալ հոդվածներ, պատմություններ, հրահանգներ և էլեկտրոնային նամակներ։
  • Գրավոր խոսք (Writing). Գրել նամակներ, նկարագրություններ, կարճ շարադրանքներ և հաղորդագրություններ։
  • Քերականություն (Grammar). Ժամանակաձևեր, նախադասության կառուցվածք, պայմանական նախադասություններ, ներկա,անցյալ և ապառնի ժամանակներ։
  • Բառապաշար (Vocabulary). Առօրյա թեմաներ՝ ընտանիք, աշխատանք, ճանապարհորդություն, առողջություն, գնումներ, տեխնոլոգիաներ, մշակույթ և այլն։

Դասընթացի կառուցվածք

  • Նախքան անգլերենի դասընթացները սկսելը Դուք կանցնեք անվճար թեստավորում` բանավոր և գրավոր, որից հետո կորոշվի Ձեր լեզվական մակարդակը և կկազմվի անհատականացված ուսուցման պլան
  • Անգլերենի դասերը լինում են անհատական և խմբակային: Խմբակային դասընթացների ուսանողների թիվը առավելագույնը 3-ն է: Եվ բոլորը ունեն լեզվի նույն մակարդակը
  • Տևողություն - Յուրաքանչյուր մակարդակ սովորաբար տևում է 3–4 ամիս` կախված ուսանողի պատրաստվածության և ընդունակության մակարդակից
  • Դասերի հաճախականություն - Շաբաթը 2–3 դաս, անհատական պարապմունքը` 60 րոպե, խմբակայինը` 90 րոպե
  • Ձևաչափ - Առկա կամ առցանց
  • Նյութեր - Միջազգային դասագրքեր (օրինակ՝ English File, Headway, Oxford, Empower), աուդիո և վիդեո նյութեր, ինտերակտիվ վարժություններ

Ուսուցման մեթոդներ

  • Հաղորդակցական մոտեցում. Շեշտը դրվում է իրական շփման վրա, ոչ միայն կանոններ անգիր անելու։
  • Զույգային և խմբային աշխատանք. Դերային խաղեր, քննարկումներ, նախագծեր
  • Տնային առաջադրանքներ. Բառապաշարի կրկնություն, գրավոր աշխատանքներ, լսելու վարժություններ
  • Կանոնավոր գնահատում. Փոքր թեստեր և ամփոփիչ քննություն յուրաքանչյուր մակարդակի վերջում

Ի՞նչ արդյունք կարող է ակնկալել ուսանողը անգլերենի դասընթացները վերջացնելուց հետո՝

  • վստահ շփվում է առօրյա իրավիճակներում
  • հասկանում է անգլերեն խոսք, ֆիլմեր և տեքստեր
  • կարողանում է գրել նամակներ և հաղորդագրություններ
  • ունի ամուր հիմք՝ հետագայում անցնելու մասնագիտացված ծրագրերի կամ միջազգային քննությունների (IELTS, TOEFL, Cambridge) նախապատրաստմանը
Service price from: 5000 AMD
Service avg. time: 60 minutes

Additional Information

Instruction Level

  • Beginner
  • Elementary
  • Intermediate
  • Advanced
  • Professional

Course Format

  • One-on-one
  • Small groups
  • Online classes
  • Intensive course

Specialization

  • General English
  • Professional English
  • Academic English
  • Business English

Instructor Qualification

  • Internationally certified
  • Experienced local teacher
  • Native speaker

Reviews 0
Leave a Review
This service hasn't been reviewed yet. Share your experience and be the first to leave a review! Your feedback helps others and shapes our community.

Similar Services

English Language Teaching

English Language Teaching

from 3 500 AMD

Առցանց, Yerevan 0.00 miles
50 minutes
Private English Lessons with Ali

Private English Lessons with Ali

from 3 000 AMD

1, King Pap Street, Yerevan 0.09 miles
60 minutes
English Language Teaching

English Language Teaching

from 35 000 AMD

4 Տիգրան Մեծի պողոտա, Երևան 0010, Yerevan 0.10 miles
2 hours Opens 09:00 AM