Ընդհանուր անգլերենի դասընթացներ

0.0 ( 0 կարծիք )
Գրեք մեզ.
Երկուշաբթի 09:00 - 20:00
Երեքշաբթի 09:00 - 20:00
Չորեքշաբթի 09:00 - 20:00
Հինգշաբթի 09:00 - 20:00
Ուրբաթ 09:00 - 20:00
Շաբաթ 09:00 - 20:00
Կիրակի Փակ է

Կապի Եղանակներ

Երևան, Երևան
~ 0.70 մղոն
Չրք., 09:00 AM - 08:00 PM
Փակ է

Եթե ցանկանում եք սովորել անգլերեն, ապա այս անգլերենի դասերը Ձեզ համար են: General English-ը անգլերենի ուսուցման հիմնական ծրագիրն է, որի նպատակն է զարգացնել լեզվի ընդհանուր իմացությունը՝ առօրյա, ուսումնական և աշխատանքային իրավիճակներում ազատ շփվելու համար։ Այն կենտրոնացած է ոչ թե մեկ նեղ ոլորտի, այլ լեզվի բոլոր հիմնական կողմերի հավասարաչափ զարգացման վրա։

Ո՞ւմ համար է նախատեսված

  • սկսնակների, ովքեր առաջին անգամ են սովորում անգլերեն
  • նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել կամ խորացնել իրենց գիտելիքները
  • ուսանողների և աշակերտների
  • մասնագետների, ովքեր անգլերենն անհրաժեշտ են աշխատանքի, ճանապարհորդության կամ արտերկրում ապրելու համար
  • բոլոր նրանց, ովքեր ուզում են ազատ խոսել անգլերեն առօրյա կյանքում

Ի՞նչ հմտություններ է զարգացնում

  • Խոսք (Speaking). Երկխոսություններ վարել, արտահայտել սեփական կարծիքը, ճիշտ արտասանել բառերը։
  • Ունկնդրում (Listening). Հասկանալ բնիկ խոսողներին՝ տարբեր ակցենտներով և տեմպերով
  • Ընթերցանություն (Reading). Հասկանալ հոդվածներ, պատմություններ, հրահանգներ և էլեկտրոնային նամակներ։
  • Գրավոր խոսք (Writing). Գրել նամակներ, նկարագրություններ, կարճ շարադրանքներ և հաղորդագրություններ։
  • Քերականություն (Grammar). Ժամանակաձևեր, նախադասության կառուցվածք, պայմանական նախադասություններ, ներկա,անցյալ և ապառնի ժամանակներ։
  • Բառապաշար (Vocabulary). Առօրյա թեմաներ՝ ընտանիք, աշխատանք, ճանապարհորդություն, առողջություն, գնումներ, տեխնոլոգիաներ, մշակույթ և այլն։

Դասընթացի կառուցվածք

  • Նախքան անգլերենի դասընթացները սկսելը Դուք կանցնեք անվճար թեստավորում` բանավոր և գրավոր, որից հետո կորոշվի Ձեր լեզվական մակարդակը և կկազմվի անհատականացված ուսուցման պլան
  • Անգլերենի դասերը լինում են անհատական և խմբակային: Խմբակային դասընթացների ուսանողների թիվը առավելագույնը 3-ն է: Եվ բոլորը ունեն լեզվի նույն մակարդակը
  • Տևողություն - Յուրաքանչյուր մակարդակ սովորաբար տևում է 3–4 ամիս` կախված ուսանողի պատրաստվածության և ընդունակության մակարդակից
  • Դասերի հաճախականություն - Շաբաթը 2–3 դաս, անհատական պարապմունքը` 60 րոպե, խմբակայինը` 90 րոպե
  • Ձևաչափ - Առկա կամ առցանց
  • Նյութեր - Միջազգային դասագրքեր (օրինակ՝ English File, Headway, Oxford, Empower), աուդիո և վիդեո նյութեր, ինտերակտիվ վարժություններ

Ուսուցման մեթոդներ

  • Հաղորդակցական մոտեցում. Շեշտը դրվում է իրական շփման վրա, ոչ միայն կանոններ անգիր անելու։
  • Զույգային և խմբային աշխատանք. Դերային խաղեր, քննարկումներ, նախագծեր
  • Տնային առաջադրանքներ. Բառապաշարի կրկնություն, գրավոր աշխատանքներ, լսելու վարժություններ
  • Կանոնավոր գնահատում. Փոքր թեստեր և ամփոփիչ քննություն յուրաքանչյուր մակարդակի վերջում

Ի՞նչ արդյունք կարող է ակնկալել ուսանողը անգլերենի դասընթացները վերջացնելուց հետո՝

  • վստահ շփվում է առօրյա իրավիճակներում
  • հասկանում է անգլերեն խոսք, ֆիլմեր և տեքստեր
  • կարողանում է գրել նամակներ և հաղորդագրություններ
  • ունի ամուր հիմք՝ հետագայում անցնելու մասնագիտացված ծրագրերի կամ միջազգային քննությունների (IELTS, TOEFL, Cambridge) նախապատրաստմանը
Ծառայության արժեքը սկսած: 5000 AMD
Սպասարկման միջին ժամանակ: 60 րոպե

Լրացուցիչ տեղեկություններ

Ուսուցման մակարդակ

  • Սկսնակ
  • Տարրական
  • Միջին
  • Առաջադեմ
  • Մասնագիտական

Դասընթացի ձևաչափ

  • Անհատական
  • Փոքր խմբեր
  • Առցանց դասեր
  • Ինտենսիվ դասընթաց

Մասնագիտացում

  • Ընդհանուր անգլերեն
  • Մասնագիտական անգլերեն
  • Ակադեմիական անգլերեն
  • Գործարար անգլերեն

Դասավանդողի որակավորում

  • Միջազգային հավաստագրված
  • Փորձառու տեղացի ուսուցիչ
  • Մայրենի լեզվակիր

Կարծիքներ 0
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ:

Նման Ծառայություններ

Անգլերենի ուսուցում

Անգլերենի ուսուցում

սկսած 3 500 AMD

Առցանց, Երևան 0.00 մղոն
50 րոպե
Անգլերենի ուսուցում

Անգլերենի ուսուցում

սկսած 35 000 AMD

4 Տիգրան Մեծի պողոտա, Երևան 0010, Երևան 0.10 մղոն
2 ժամ Բացվում է 09:00 AM
English with Eva

Անգլերեն Էվայի հետ

, Երևան 0.24 մղոն
Բացվում է 09:00 AM