Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի հիմնական առաքելությունն է տեսողության բարձրակարգ ախտորոշիչ, բուժական և էսթետիկ ծառայությունների տրամադրումը, ինչի շնորհիվ կարելի է ժամանակին կանխել վաղ փուլում գտնվող տեսողական բազմաթիվ խնդիրներ։Կենտրոնում իրականացվում են գործիքային հետազոտություններ, ինչպես նաև աչքի տարբեր միջամտություններ և կերատոկոնուսի բուժում՝ քրոս-լինքինգ մեթոդի միջոցով։
Կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և բուժում։
Կենտրոնի հիմնադիրը Ալեքսանդր Մալայանի դուստր՝ Զառա Մալայանն է: Այս կենտրոնի հիմնադրումը յուրօրինակ հարգանքի դրսևորում է հոր՝ Ա. Մալայանի՝ ակնաբուժության ոլորտում ստեղծած արժեքների գնահատման և պահպանման հանդեպ:
Լրացուցիչ տեղեկություններ
Ծառայության հիմնական ուղղություն
Հիվանդների տեսակներ
Ախտորոշիչ հետազոտություններ
Վիրահատական և լազերային միջամտություններ
Մանկական ակնաբուժություն և հատուկ խնամք
Եղջերաթաղանթի և ակնագնդի մակերեսի հիվանդություններ
Օպտիկա և տեսողության շտկում
Շտապ օգնություն և ակնաբուժական տրավմատոլոգիա
Ներակնային միջամտություններ և հատուկ բուժում