Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի հիմնական առաքելությունն է տեսողության բարձրակարգ ախտորոշիչ, բուժական և էսթետիկ ծառայությունների տրամադրումը, ինչի շնորհիվ կարելի է ժամանակին կանխել վաղ փուլում գտնվող տեսողական բազմաթիվ խնդիրներ։Կենտրոնում իրականացվում են գործիքային հետազոտություններ, ինչպես նաև աչքի տարբեր միջամտություններ և կերատոկոնուսի բուժում՝ քրոս-լինքինգ մեթոդի միջոցով։
Կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և բուժում։
Կենտրոնի հիմնադիրը Ալեքսանդր Մալայանի դուստր՝ Զառա Մալայանն է: Այս կենտրոնի հիմնադրումը յուրօրինակ հարգանքի դրսևորում է հոր՝ Ա. Մալայանի՝ ակնաբուժության ոլորտում ստեղծած արժեքների գնահատման և պահպանման հանդեպ:
Լրացուցիչ տեղեկություններ
Ծառայության տեսակ
Հիվանդների տեսակներ