«Հարկային օրենսգիրք» դասընթաց

5.0 ( 2 կարծիքներ )

Motive Training
6 ծառայություններ 5.0

Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ Փակ է
Կիրակի Փակ է

Կապի Եղանակներ

Սմբատ Զորավար 11/2, Երևան
~ 1.62 մղոն
Չրք., 09:00 AM - 06:00 PM
Փակ է

✨ Բացահայտիր հարկային աշխարհի բոլոր գաղտնիքները «Հարկային օրենսդրություն» խորացված դասընթացի միջոցով՝ Motive Training ուսումնական կենտրոնի հետ։

📚 Այս դասընթացը քեզ հնարավորություն կտա մինչև խորացված մակարդակի զարգացնելու հարկային օրենսգրքի բոլոր հիմնական հոդվածների վերաբերյալ գիտելիքդ և հմտությունները, ինչպես նաև հասկանալ դրանց պրակտիկ կիրառությունը իրական հաշվապահական աշխատանքում։

Դասընթացի մանրամասները՝

🕘 Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս, շաբաթական 3 օր (ժամը՝ 18։30- ին)։
🎯 Դասընթացը նախատեսված է սկսնակ և փորձառու մասնագետների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց մասնագիտական կարողությունները, կատարելագործել իրենց հմտությունները և պատրաստ լինել հաշվապահության ցանկացած նոր հարկային մարտահրավերի դիմակայելու համար։
🚀 Մասնակցության ձևաչափ՝ առցանց կամ օֆլայն, որը թույլ է տալիս ընտրել առավել հարմար տարբերակը հենց ձեզ համար։

💼 Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն հետևյալ թեմաները՝
✅ Հարկային օրենսգրքի ընդհանուր դրույթներ և հասկացություններ
✅ Հարկերի և վճարների համակարգեր
✅ Միկրոձեռնարկատիրություն և շրջանառության հարկ
✅ Եկամտային հարկ և ԱԱՀ
✅ Հսկիչ դրամարկղային մեքենաների և դրամարկղային գործառնությունների կիրառություն
✅ Ակցիզային հարկ և դրոշմանիշների կիրառություն
✅ Բնապահպանական հարկ
✅ Շահութահարկ
✅ Հարկային իրավախախտումների պատասխանատվության դրույթներ
✅ Եվ այլ կարևոր թեմաներ

📝 Դասընթացի ընթացքում կքննարկվեն իրական օրինակներ և կիրականացվեն հարց ու պատասխաններ՝ ապահովելով գիտելիքի լիարժեք տիրապետում և գործնական հմտությունների զարգացում։

Դասընթացը կվարի ոլորտի փորձառու մասնագետներից մեկը, ով կտա հստակ պատասխան ձեզ հետաքրքրող բոլոր թեմաներին և չի թողնի բաց հարցեր։

📍 Հասցե՝ Երևան, Սմբատ Զորավարի 11/2 (Երևան Մոլի հարևանությամբ)

Գրանցվելու համար զանգահարե՛ք մեզ նշված հեռախոսահամարով՝ 

📞 +374 55 509009

Ծառայության արժեքը սկսած: 80000 AMD
Սպասարկման միջին ժամանակ: 1 ամիս

Լրացուցիչ տեղեկություններ

Հիմնական հաշվապահական դասընթացներ

  • Հաշվապահության ներածություն
  • Հիմնական հաշվապահություն
  • Ֆինանսական հաշվապահության հիմունքներ

Միջանկյալ հաշվապահական Դասընթացներ

  • Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն
  • Միջին ֆինանսական հաշվապահություն
  • Ծախսերի հաշվառում
  • Հաշվապահական տեղեկատվական համակարգեր

Ընդլայնված հաշվապահական դասընթացներ

  • Առաջադեմ ֆինանսական հաշվապահություն
  • Կորպորատիվ հաշվապահություն
  • Հարկային հաշվապահություն

Առցանց և վիրտուալ դասընթացներ

  • Առցանց հաշվապահական դասընթաց
  • Ինքնակառավարվող առցանց դասընթացներ
  • Վեբինարներ և ինտերակտիվ սեանսներ

Կարծիքներ 2
Թողնել կարծիք
Anna Avetisyan
Anna Avetisyan | 9 ամիս առաջ
Հասցե: Սմբատ Զորավար 11/2

Շատ շնորհակալ եմ ստացած գիտելիքների, համբերատարության և աջակցող միջավայրի համար։ Բոլոր դասերն անցնում են հետաքրքիր և պրակտիկ ձևով։ Իրականում սա այն տեղն է, որտեղ սկսում ես սիրել մասնագիտությունդ։❤️

Mary Khachatryan
Mary Khachatryan | 1 տարի առաջ
Հասցե: Սմբատ Զորավար 11/2

«Մոտիվ Թրեյնինգ»-ը միակ տեղն էր, որտեղ տեսա, որ նույնիսկ բարդ հարկային թեմաները ներկայացվում են պարզ, մատչելի և կիրառելի ձևով։ Դասընթացը հիանալի համատեղում է թե՛ պրոֆեսիոնալ ուսուցումը, թե՛ իրական բիզնես փորձը։ Սա պարզապես ուսում չէր, սա ներդրում էր իմ մասնագիտական ապագայի մեջ։