Հոգեբանական թերապիա երեխաների և մեծահասակների համար

0.0 ( 0 կարծիք )

Effectiva հոգեբանական և թրեյնինգային կենտրոն
1 ծառայություն 0.0

Գրեք մեզ.
Երկուշաբթի 09:00 - 21:00
Երեքշաբթի 09:00 - 21:00
Չորեքշաբթի 09:00 - 21:00
Հինգշաբթի 09:00 - 21:00
Ուրբաթ 09:00 - 21:00
Շաբաթ 09:00 - 21:00
Կիրակի 09:00 - 21:00

Կապի Եղանակներ

35 Հալաբյան փողոց, Երևան 0038, Երևան
~ 2.30 մղոն
Հնգ., 09:00 AM - 09:00 PM
Բաց է

Եթե վերջին շրջանում հաճախ եք զգում սթրես, տագնապ, հուզական հոգնածություն, դժվարանում եք հաղթահարել անձնական կամ աշխատանքային խնդիրները, կամ ցանկանում եք աջակցել Ձեր երեխայի զարգացմանը, «Effectiva» հոգեբանական կենտրոնը պատրաստ է լինել Ձեր վստահելի ուղեկիցը։

Մեզ մոտ կարող եք ստանալ՝

🧠 Հոգեբանական Check-up – Ձեր հոգեհուզական վիճակի համալիր գնահատում, ինչն օգնում է հասկանալ, թե ինչ է կատարվում Ձեր ներսում, բացահայտել դժվարությունների իրական պատճառները և ստանալ մասնագիտական եզրակացություն։

💙 Հոգեբանական խորհրդատվություն և թերապիա – տագնապի, սթրեսի, դեպրեսիվ վիճակների, կպչուն մտքերի, վախերի, տրավմաների, ինքնագնահատականի, հարաբերությունների, կորստի, այրման (burnout) և կյանքի ճգնաժամերի հաղթահարման համար

🗣️ Լոգոպեդական ծառայություններ – խոսքի և լեզվական զարգացման գնահատում ու շտկում՝ խոսքի հապաղման, կակազության, թլվատության, դիսլեքսիայի և այլ խոսքային դժվարությունների դեպքում։

🎯 Քոուչինգ – նպատակների հստակեցման, մոտիվացիայի բարձրացման, կարիերայի զարգացման և առաջնորդական հմտությունների կատարելագործման համար։

Մենք աշխատում ենք 2 տարեկանից սկսած բոլոր տարիքային խմբերի հետ՝ ստեղծելով անվտանգ, ջերմ և վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր այցելու ստանում է անհատական մոտեցում։

Մեր մասնագետները կիրառում են ժամանակակից և գիտականորեն հիմնավորված մեթոդներ՝ CBT (կոգնիտիվ-վարքային թերապիա), Գեշտալտ, Արտ և խաղային թերապիա, Էքզիստենցիալ մոտեցում, Հոգեվերլուծություն և այլ արդյունավետ ուղղություններ։

✨ Հոգեկան առողջության մասին հոգ տանելը լավագույն ներդրումն է Ձեր կյանքի որակի, ընտանիքի բարեկեցության և մասնագիտական հաջողությունների համար։

Գաղտնիությունը, պրոֆեսիոնալիզմը և հոգատար վերաբերմունքը երաշխավորված են։

📍 «Effectiva» հոգեբանական կենտրոն

Մեզ դիմելն ԷֆեկտիվԱ

Ծառայության արժեքը սկսած: 10000 AMD

Կարծիքներ 0
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ: