Օգնե՛ք Ձեր բիզնեսին ավելի տեսանելի դառնալ ոչ միայն Google-ում և Yandex-ում, այլև AI որոնումներում
Ձեր կայքը կարող է անել ավելին, քան պարզապես բիզնեսը ներկայացնելն է։ Այն կարող է դառնալ նոր հաճախորդների ներգրավման և վաճառքների ավելացման արդյունավետ գործիք, որն աշխատում է առանց հանգստյան օրերի ու ժամերի՝ 24/7 ռեժիմով։
Առաջարկում ենք կայքերի SEO առաջխաղացման համալիր ծառայություններ՝ բիզնեսի առանձնահատկություններին, նպատակներին և թիրախային լսարանին համապատասխան։ Մշակում ենք անհատական SEO ռազմավարություն և իրականացնում անհրաժեշտ աշխատանքները՝ կայքի որոնողական տեսանելիությունը բարելավելու, օրգանական այցելությունների քանակն ավելացնելու և առցանց ներկայությունն ուժեղացնելու համար։
Մենք իրականացնում ենք կայքի ամբողջական և համակողմանի օպտիմալացում, որը ներառում է․
🔹 Տեխնիկական SEO – կայքի տեխնիկական վիճակի վերլուծություն, ինդեքսավորման և սկանավորման խնդիրների հայտնաբերում ու շտկում, արագության, կառուցվածքի և տեխնիկական այլ ցուցանիշների բարելավում։
🔹 Ներքին SEO (On-Page SEO) – բանալի բառերի ուսումնասիրություն, էջերի օպտիմալացում, Meta Title և Description մշակում, վերնագրերի ու բովանդակության կառուցվածքի բարելավում, ներքին հղումների կարգավորում։
🔹 Արտաքին SEO (Off-Page SEO) – կայքի հեղինակության և վստահելիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ, որակյալ արտաքին հղումների ձեռքբերում և արտաքին թվային ներկայության զարգացում։
🔹 Լոկալ SEO (Local SEO) – տեղային որոնումներում բիզնեսի տեսանելիության բարելավում և տեղային որոնման պահանջներին համապատասխան աշխատանքներ։
🔹 SEO կոնտենտի մշակում – որոնման պահանջներին համապատասխան բովանդակության ստեղծում, թարգմանություն, տեղայնացում և խմբագրում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
🔹 AI որոնման օպտիմալացում (GEO / AEO) – կայքի բովանդակության և կառուցվածքի բարելավում՝ ChatGPT-ի, Google AI Overviews-ի և այլ AI համակարգերի կողմից տեղեկատվության ավելի լավ ընկալման, օգտագործման և մեջբերման հնարավորությունները բարձրացնելու նպատակով։
🔹 Մրցակիցների և շուկայի վերլուծություն – մրցակիցների SEO ռազմավարությունների, որոնման դիրքերի, բովանդակության և արտաքին հղումների ուսումնասիրություն՝ աճի հնարավորությունները բացահայտելու և արդյունավետ առաջխաղացման ուղղություններ ընտրելու համար։
🔹 SEO արդյունքների մշտադիտարկում և հաշվետվություն – վերլուծական գործիքների միջոցով կայքի այցելությունների, որոնման արդյունքներում ցուցադրությունների, դիրքերի, և այլ կարևոր ցուցանիշների դիտարկում և արդյունքների ներկայացում։
Աշխատում ենք ինչպես հայկական շուկայի, այնպես էլ ռուսական, ամերիկյան և այլ արտասահմանյան շուկաների համար նախատեսված կայքերի հետ։ Հաշվի ենք առնում յուրաքանչյուր շուկայի լեզվական, որոնողական և մրցակցային առանձնահատկությունները։
🔹 10 տարվա փորձ – արդեն շուրջ 10 տարի զբաղվում ենք կայքերի SEO առաջխաղացմամբ, որոնողական օպտիմալացմամբ և կոնտենտի մշակմամբ։
🔹 Անհատական SEO ռազմավարություն – ուսումնասիրում ենք Ձեր բիզնեսը, ոլորտը, մրցակիցներին և թիրախային լսարանը՝ մշակելով հենց ձե՛ր նպատակներին համապատասխան առաջխաղացման ծրագիր։
🔹 Համալիր մոտեցում – համատեղում ենք տեխնիկական SEO-ն, բովանդակության օպտիմալացումը և արտաքին առաջխաղացումը՝ ապահովելով կայքի զարգացման ամբողջական մոտեցում։
🔹 Ժամանակակից SEO լուծումներ – հետևում ենք որոնման համակարգերի և AI տեխնոլոգիաների զարգացմանը՝ կիրառելով ինչպես դասական SEO, այնպես էլ GEO և AEO օպտիմալացման մոտեցումներ։
🔹 Բազմալեզու SEO – աշխատում ենք հայերեն, ռուսերեն և անգլերեն կայքերի ու բովանդակության հետ՝ պահպանելով յուրաքանչյուր լեզվի բնական որոնողական ձևակերպումները։
🔹 Թափանցիկ աշխատանք և չափելի արդյունքներ – պարբերաբար հետևում ենք SEO ցուցանիշներին, վերլուծում առաջընթացը և ներկայացնում կատարված աշխատանքների ու արդյունքների հաշվետվություններ։
🔹 Իրական նախագծերի փորձ – ունենք հաջողված նախագծեր և գոհունակ հաճախորդներ տարբեր ոլորտներից։
Կապվե՛ք մեզ հետ ցանկացած եղանակով՝ նախնական անվճար խորհրդատվության համար։ Չմոռանաք նշել, թե որ կայքի համար եք դիտարկում առաջխաղացումը։ Մենք կուսումնասիրենք Ձեր կայքը, կգնահատենք դրա զարգացման և առաջխաղացման հնարավորություններն ու կառաջարկենք Ձեր բիզնեսին համապատասխան լավագույն լուծումները։
Լրացուցիչ տեղեկություններ
Ծառայության տեսակ
Ռազմավարության մշակում
Բովանդակության օպտիմիզացիա
Տեխնիկական SEO
Հղումների ստեղծում
Վերլուծություն և հաշվետվություն
Գործիքներ
Փորձի մակարդակ
Վճարում և գործարար պայմաններ
Վճարման եղանակ
Հարկման տեսակ
Կորպորատիվ հնարավորություններ
Շնորհակալ ենք