Սեյշելյան կղզիները հանրապետություն է։ Տեղադիրքով գտնվում է Արևելյան Աֆրիկայում։ Մայրաքաղաքը Վիկտորիան է։ Ամենամեծ կղզին Մաեն է։ Պետական լեզուներ են անգլերենը, ֆրանսերենը և սեյշելյան կրեոլը։ Բնակչության 90 %-ը քրիստոնյա կաթոլիկներ են։ Էթնիկ խմբերը հետևյալն են՝ 95% կրեոլներ, մնացածը հնդկացիներ են և չինացիներ: Պորտուգալացիների կողմից հայտնաբերված Սեյշելյան կղզիները (115 կղզի) էկզոտիկ հանգստի սիրահարների համար ուղղակի դրախտավայր են։ Հատկապես նորապսակները կգնահատեն՝ առանձնահատուկ մեղրամիս անցկացնելու համար։ Հնդկական օվկիանոսի գրկում գտնվող այս կղզիների խումբը բյուրեղյա մաքուր ջրերով, մոտ 75 էնդեմիկ բուսատեսակներով մի մեծ բնական արգելոց է։ Սա աշխարհի միակ վայրն է, որտեղ աճում է հսկայական coco de mer արմավենին։ Այս կղզի ուղևորությունը արդեն իսկ աննախադեպ է՝ դուք կհատեք հասարակածը։ Եթե գիգանտ ցամաքային կրիաներին տեսել եք միայն ֆիլմերում, ապա Սեյշելյան կղզիներում դրանք իրական կլինեն՝ ձեր աչքի առջև։ Այստեղ հանգստանալու ընթացքում պետք է անպայման ջրասուզվել՝ տեսնելու Հնդկական օվկիանոսի ֆանտաստիկ կենդանական աշխարհը։ Իսկ Cousin կղզին աշխարհի առաջին ածխածնային չեզոք (Carbon Neutral) բնապահպանական արգելոցն է։ Մենք ընտրում ենք դեպի կղզիներ ճամփորդելու ամենահարմարավետ տոմսերը, հյուրանոցը, տրանսֆերը և իհարկե, կազմակերպում մուտքի վիզան։
ԵՐԲ։ 15.11-23.11
2 անձր համար արժեքը սկսած-5990$
Արժեքն իր մեջ ներառում է՝ ավիատոմս, հյուրանոց, տրանսֆեր, սնունդ նախաճաշ և վիզան։ Ցանկության դեպքում կազմակերպում ենք նաև հետաքրքիր էքսկուրսիաներ և ճամփորդական ապահովագրություն։
Փաթեթները հասանելի են նաև ապառիկ, Ameria MyPay և ճամփորդական վարկի տարբերակով։
---------------------------------------------------------------------------
Մանրամասն տեղեկատվության կամ ամրագրման համար, այցելեք մեր գրասենյակ՝
Սայաթ-Նովա փող. 25 շենք կամ զանգահարեք նշված համարով՝ 098 887 667
Լրացուցիչ տեղեկություններ
Տուրի պլանավորում և ամրագրում
Անհատական տուրեր
Հարմարավետության ծառայություններ
Վիզայի պահանջներ
Ստացեք ավելի լավ փորձառություն մեր բջջային հավելվածով