Մենք տրամադրում ենք անհատականացված SMM ծառայություններ, որոնք ստեղծվում և մշակվում են ըստ Ձեր բիզնես նպատակների։ ՍՄՄ թիմի ծավալուն աշխատանքի շնորհիվ Դուք ականատես կլինեք սոցիալական հարթակներում սեփական բրենդի ճանաչելիության աճին, նպատակային լսարանի ներգրավմանը և վաճառքի ծավալների մեծացմանը։
Եթե ցանկանում եք Facebook, Instagram, LinkedIn և TikTok սոցիալական հարթակներում գրանցել բարձր արդյունքներ, ապա Ձեզ անհրաժեշտ է այնպիսի ՍՄՄ ծառայություն, որը կկենտրոնանա Ձեր բրենդի անհատականությունը մատնանշելու վրա։
Եկեք միասին ստեղծենք Ձեր սոցիալական էջերի արդյունավետ կառավարման ճկուն մեխանիզմը։
1. Դուք ստանում եք ամբողջական ՍՄՄ ծառայություն՝ կենտրոնացած Ձեր բրենդի առցանց տեսանելիությունը բարձրացնելու վրա։ Targeting-ի թիմը ստեղծում և կառավարում է Ձեր բրենդի սոց․ էջերը՝ Facebook, Instagram, LinkedIn և այլ սոցցանցերում։ Իսկ աուդիտներն ապահովում են յուրաքանչյուր հարթակում Ձեր էջի արդյունավետությունը։
2. Ձեր բրենդը սոցցանցերում ստանում է ավելի թարմացված բովանդակություն, որը հիմնած է մեր ՍՄՄ թիմի կողմից անցկացված շուկայի թրենդների և մրցակիցների ուսումնասիրության վրա։
3. Սա այն կարևոր գործոնն է, ինչի շնորհիվ լսարանը սոցցանցերում հետաքրքրություն է ցուցաբերում Ձեր բրենդի նկատմամբ։ Մեդիապլան կազմելիս մենք հիմք ենք ընդունում մրցակցային շուկան և շուկայի ուսումասիրությունը, ինչպես նաև Ձեր սոց․ էջերի աուդիտը՝ ապահովելով Ձեր լսարանի ներգրավվածության բարձրացումը։
4. Սոցցանցերում Ձեր բրենդը ներկայանում է եզակի բովանդակությամբ․ յուրաքանչյուր հրապարակում պարունակում է ինչպես տեղեկատվական, այնպես էլ ներգրավող բովանդակություն։
5. Սոցցանցերում վիզուալ բովանդակությունը առաջնային գործոններից մեկն է, որն անմիջապես գրավում է Ձեր լսարանի հետաքրքրությունը։ Տրամադրելով ՍՄՄ ծառայություն՝ մեր թիմը ստեղծում, մշակում և հրապարակում է գովազդային ներգրավող տեսանյութեր, ինչպես նաև գրաֆիկական լուսանկարներ՝ ստեղծված ըստ Ձեր թիրախային լսարանի հետաքրքրությունների։
6. Գովազդային արշավների միջոցով Ձեր բրենդի նորություններն ու առաջարկները գրավում են ավելի լայն թիրախային լսարաններ։ Գործողությունը մենք իրականացնում ենք ճշգրիտ թիրախավորման և ՍՄՄ գործիքների օգնությամբ։
7. Յուրաքանչյուր ամիս մենք Ձեզ տրամադրում ենք հաշվետվություն, որտեղ մանրամասն ներկայացնում ենք մեր կողմից իրականացված ՍՄՄ ռազմավարության քայլերը, լսարանի ներգրավվածության ցուցանիշները և իհարկե, ընդհանուր արդյունքները։
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ: