Stripe Satin-ից անկողնային պարագաների կարուձև

0 (0 գնահատական )

mkrat.am

Հասցե:
Հեռախոս 1: +37491004479
Հեռախոս 2: +37493004479
Աշխատանքային ժամեր:
Երկուշաբթի 12:00 - 19:00
Երեքշաբթի 12:00 - 19:00
Չորեքշաբթի 12:00 - 19:00
Հինգշաբթի 12:00 - 19:00
Ուրբաթ 12:00 - 19:00
Շաբաթ 12:00 - 19:00
Կիրակի Փակ է

Ընդունում ենք անկողնային պարագաների պատվերներ Stripe Satin-ից ձեր նշած չափերով։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

Stripe satin-ը կտորի անունն է, որը գալիս է անգլերեն «stripes» բառից, որը թարգմանաբար նշանակում է «շերտեր»:
Սարժային հյուսվածքի, բամբակյա գործվածք է, այն արտադրելու համար օգտագործել են բարակ և երկար, կրկնակի ոլորված բամբակյա թել որում. մի քանի հորիզոնական մանրաթելեր հյուսվում են մեկ ուղղահայաց մանրաթելի հետ՝ ձևավորելով փափուկ մակերեսով գործվածք: Տարբերվում է դասական բամբակյա կտորներից որոնք հյուսված են ավանդական «մեկ վրայից, մեկ տակից» շարվածքով։ Որքան թելը բարակ է, այնքան հյուսելու թելերը մոտ են իրար, և թելերն ավելի շատ են։ Հետեւաբար, Stripe satin-ը ավելի ամուր է և երկարադիմացկուն ի շնորհիվ հատուկ հյուսվածքի և կտորի մշակման։ Stripe satin-ը ունի ուղիղ և հակառակ կողմեր:

ՆԵՐԿՈՒՄ

Միագույն ներկելուց առաջ գործվածքը ենթարկվում է պարտադիր սպիտակեցման, այնուհետև մշակում է ԱԼԿԱԼԱՅԻՆ լուծույթով, այդ պրոցեսը կոչվում է մերցերիզացում, ինչ կտորին տալիս է հավելյալ ամրություն և հարուստ փայլ։ Կտորի ներկման պրոցեսը կատարվում է հատուկ մեքենաների օգնությամբ։ Ներկման տեխնոլոգիան կոչվում է ռեակտիվ, որի ժամանակ ներկի մոլեկուլները խորը ներթափանցում են մանրաթելերի կառուցվածքի մեջ և ստանում են հարթ միագույն մակերես, օգտագործված է որակյալ, տեքստիլի համար նախատեսված էոլոգիապես բարձրորակ ներկեր, որի շնորհիվ կտորը չի գունաթափվում լվանալիս և արևի տակ չորացնելիս։ Այն լիովին անվտանգ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքուր բամբակյա թելերի շնորհիվ Սատինը չի քոլքոտում։ Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20% ), որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։ Բնական բաղադրությության շնորհիվ կտորը չի կուտակում ստատիկ էլեկտրականություն և չի էլեկտրականանում։

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ 100 % բամբակի մանրաթել։

ԽՏՈՒԹՅՈՒՆ 130 գր/1ք․մ․ վրա։

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ «OEKO-TEX confidence in textiles» որակի հավաստագիր։

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Լվանալ հակառակ երեսից, 40 աստիճանում, ժավել չպարունակաող նյութերով, ուժեղ չքամել։ Արդուկել հակառակ երեսից: Առաջին լվանալուց հետո կտորը մտնում է, ինչը մեր մասնագետը հաշվի է առնում պատվիրելիս։

Ծառայության արժեքը սկսած: 16800 AMD

Լրացուցիչ տեղեկություններ

Սպիտակեղենի տեսակ

Անկողնու սավաններ
Վերմակի պատյաններ
Բարձի երեսներ
Ռեզինե սավաններ
Անկողնու փեշեր

Գործվածքի կտոր

Բամբակ

Դիզայնի տարբերակ

Միագույն
Կարծիքներ
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ:

Նման Ծառայություններ

Պատվերով ձգվող/ռեզինով սավան
Իսահակյան թաղամաս 1/3,Ավան
0
09:00 - 18:00 | Փակ է
Պատվերով մանկական անկողնային պարագաներ
Իսահակյան թաղամաս 1/3,Ավան
0
09:00 - 18:00 | Փակ է
Պատվերով անկողնային պարագաներ մաքուր Վուշից
Իսահակյան թաղամաս 1/3,Ավան
0
09:00 - 18:00 | Փակ է