Սկիզբը՝ 06.10.2026 և ավարտը՝ 14.10.2026/ 9 oր 8 գիշեր
Երթուղի՝ Երևան-Փարիզ-Մարաքեշ-Ռաբաթ-Փարիզ-Երևան
ԱՐԺԵՔԸ։
1 անձի արժեքը երկտեղանի կացության դեպքում՝ 1950 €
1 անձի արժեքը մեկտեղանի կացության դեպքում՝ +540 €
Բացահայտեք Մարոկկոյի կայսերական քաղաքները, գունեղ շուկաները, կապույտ փողոցները, Ատլանտյան օվկիանոսի ափերն ու Ագաֆայ անապատի կախարդական մթնոլորտը։
Օր 1․ Երևան – Փարիզ – Մարաքեշ
Թռիչք դեպի Մարաքեշ, դիմավորում օդանավակայանում, տեղափոխում և տեղավորում հյուրանոցում։ Բարի գալուստի ընթրիք։
Օր 2․ Մարաքեշ – Ագաֆայ անապատ
Զբոսանք Մարաքեշի հին Մեդինայով և գունեղ շուկաներով։ Երեկոյան՝ ուղտերով զբոսանք Ագաֆայ անապատում, ընթրիք աստղերի ներքո և ավանդական երաժշտություն։
Օր 3․ Մարաքեշ – Ռաբաթ
Այց Ժարդեն Մաժորել և Իվ Սեն Լորանի թանգարան։ Մեկնում դեպի Մարոկկոյի թագավորական մայրաքաղաք՝ Ռաբաթ։
Օր 4․ Ռաբաթ – Ֆես
Ռաբաթի գլխավոր տեսարժան վայրերի բացահայտում՝ Հասանի աշտարակ, Մոհամմեդ V-ի դամբարան և Ուդայա կասբա։ Մեկնում դեպի Ֆես։
Օր 5․ Ֆես – Շեֆշաուեն
Զբոսանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Ֆեսի Մեդինայով, այցելություն Բաբ Բուջլուդի դարպասներ և Շուարայի հնագույն կաշվի ներկատներ։ Մեկնում դեպի կապույտ քաղաք՝ Շեֆշաուեն։
Օր 6․ Շեֆշաուեն – Տանժեր
Շեֆշաուենի կապույտ փողոցների բացահայտում, ապա ուղևորություն դեպի Մարոկկոյի կոսմոպոլիտ ծովափնյա քաղաք՝ Տանժեր։
Օր 7․ Տանժեր
Այց Սպարտել հրվանդան, որտեղ հանդիպում են Ատլանտյան օվկիանոսն ու Միջերկրական ծովը։ Հերկուլեսի քարանձավների և Կասբայի թանգարանի բացահայտում։
Օր 8․ Տանժեր – Ռաբաթ
Ազատ ժամանակ Տանժերում՝ զբոսանքի, գնումների և ծովափնյա հանգստի համար։ Մեկնում դեպի Ռաբաթ։
Օր 9․ Ռաբաթ – Փարիզ – Երևան
Նախաճաշ, տեղափոխում օդանավակայան և վերադարձ Երևան՝ անմոռանալի տպավորություններով։
Տեղերը սահմանափակ են։ Զանգահարեք հենց հիմա՝ 098887667 հեռախոսահամարով։