Ներբեռնեք մեր հավելվածը
Հազարավոր ծառայություններ Ձեր գրպանում
Ներբեռնել հիմա1. Համբավ (Ապահովում ենք որակյալ ծառայությունների հետևողական մատուցում։ Հավատարիմ ենք էթիկայի չափանիշներին:)
2. Հուսալիություն (Դուք կարող եք վստահ լինել, որ մենք մատուցում ենք խոստացած ծառայությունները ժամանակին:)
3. Փորձ և գիտելիքներ (Պետական գնումների ոլորտում բարձր մակարդակի փորձ և գիտելիքներ գործընկեր կազմակերպություններում, որի հիմքում ընկած է կազմակերպության փորձառությունը, մեր թիմի անդամների որակավորումներն ու հավաստագրերը, ինչպես նաև հաջողության պատմությունները կամ դեպքերը:)
4. Ճշգրիտ և ժամանակին կազմված, ներկայացված հաշվետվություններ (Հավաստիացնում ենք, որ կարող ենք ապահովվել ճշգրիտ և ժամանակին կազմված, ներկայացված հաշվետվություններ)
5. Արագ արձագանք (Հաճախորդները կարող են հեշտությամբ և օրվա ցանկացած պահին կապ հաստատել մեզ հետ, եթե ունեն հարցեր կամ մտահոգություններ)
6. Հաճախորդների կողմից տրված բնութագրեր
7. Տվյալների անվտագություն և պաշտպանություն (Առաջնահերթություն ենք տալիս տվյալների անվտանգությանն ու պաշտպանությանը: Իրականացնում ենք անվտանգության ուժեղացման միջոցառումներ, ինչպիսիք են գաղտնագրումը, անվտանգ ֆայլերի փոխանցման արձանագրությունները և անվտանգ պահեստավորման համակարգերը։ Վստահեցնում ենք, որ Ձեր զգայուն տեղեկատվությունը ապահով ձեռքերում է:)
8. Համապատասխանություն «Գնումների մասին» ՀՀ օրենքին, «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի»՝ ՀՀ Կառավարությաւն 04.05.2017թ.–ի 526-Ն որոշմանը և այլ իրավական ակտերին (Առաջնահերթություն ենք տալիս «Գնումների մասին» ՀՀ օրենքին, «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի», ՀՀ Կառավարությաւն 04.05.2017թ.–ի 526-Ն որոշմանը և այլ իրավական ակտերին համապատասխանությանը: Կիրառում ենք օրենքների և իրավական ակտերի մանրակրկիտ իմացությունը, հետևում ենք փոփոխություններին և լավագույն փորձին, ինչի արդյունքում հաճախորդների գործերը կարգավորվում ենք ըստ պահանջի և պատասխանատվությամբ:)
9. Արդյունավետ և կառուցողական հաղորդակցություն (Հստակ և ժամանակին հաղորդակցություն հաճախորդների հետ: Հաճախորդներին իրենց գործերի առաջընթացի մասին տեղեկացված պահելը, նրանց հարցերին ու մտահոգություններին անհապաղ լուծումները տալը:)
10. Հաճախորդակենտրոն մոտեցում (Կենտրոնանում ենք հաճախորդների կարիքների և շահերի վրա, որի արդյուքնում հատկացնում ենք ժամանակ՝ հասկանալու նրանց եզակի նպատակները, տրամադրելով անհատականացված լուծումներ և առաջարկելով ակտիվ խորհուրդներ և ուղղորդումներ:)
11. Ապացուցված փորձ (Կներկայացնենք մեր ձեռքբերումները, հաճախորդների դրական արձագանքները և նրանց հետ երկարատև հարաբերությունները, որի հիմքն է հանդիսացել մեր կազմակերպության հուսալի և արժեքավոր գնումների հետ կապված խորհրդատվական ծառայությունների մատուցումը։
12. Պրոֆեսիոնալիզմ և հաճախորդակենտրոն վարքագիծ (Մենք պաշտպանում են պրոֆեսիոնալիզմը և էթիկայի չափանիշները: Մեր աշխատանքի բոլոր ասպեկտներում դրսևորում ենք ազնվություն և հաճախորդակենտրոն վարքագիծ, ներառյալ հաշվետվությունները, համապատասխանությունը և գաղտնիությունը)