Փոսերի վրա թխկոց է գալիս, մեքենան քաշում է մի կողմ, ղեկը խաղ ունի, թե անվադողը անհավասար է մաշվում․ այս դեպքերում պետք է ստուգել խադավոյը՝ մեքենայի ընթացամասը։ Turn.am-ում համեմատեք Երևանի «խադավիկներին»՝ ընթացամասի վերանորոգման վարպետներին։
Turn.am-ը աշխատանքը չի կատարում և գներ չի սահմանում․ պայմանները համաձայնեցնում եք վարպետի հետ։
Վարպետը մեքենան բարձրացնում է վերելակով կամ դնում փոսի վրա և ստուգում բոլոր մասերի խաղը։ Հարցրեք՝ ախտորոշումն անվճա՞ր է, եթե նորոգումն անեք նույն տեղում։ Խնդրեք ցույց տալ վնասված մասը նախքան փոխելը։
Կան օրիգինալ և այլ արտադրողների մասեր տարբեր գներով։ Հարցրեք՝ մասը վարպետն է գնում, թե դուք, և ինչ երաշխիք կա մասի ու աշխատանքի համար։
Ղեկային ձողերը, ծայրերը կամ լծակները փոխելուց հետո պետք է անել ռազվալ, այլապես անվադողերը արագ կմաշվեն։
Փոքր ձայնը կարող է լինել ոչ վտանգավոր մասից, բայց շարավոյի կամ ղեկային ծայրի խնդիրը վտանգավոր է։ Ավելի լավ է ստուգել ինչքան հնարավոր է շուտ։
Սովորաբար այո՝ նույն առանցքի վրա երկուսը միասին, որ մեքենան հավասար աշխատի։
Բոլոր վարպետները՝ ընթացամասերի վերանորոգման կատեգորիայում։ Այլ նորոգումների համար՝ ավտոտեխսպասարկում Երևանում։
Turn.am-ում ներկայացված է 10 ծառայություն՝ 2,000-ից 10,000 AMD գներով։ Միջին գնահատականը 5.0 է 5-ից՝ 3 կարծիքի հիման վրա։